Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Պետականացման անվան տակ բռնագրավում․ ինչպես է ՀԷՑ-ի գործը վերածվում ներդրումային միջավայրի քանդման նախադեպի

Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին կրկին անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ սեփական թիմի հրապարակային մեկնաբանություններում հերթական անգամ փորձելով պատասխանատվությունը բարդել «նախկինների» վրա։

Սակայն այս պնդումները ակնհայտորեն կտրված են իրականությունից․ ավելի քան վեց ամիս է, ինչ ՀԷՑ-ը ղեկավարում են քպականները, իսկ ոլորտը խորապես ճանաչող փորձառու մասնագետների զգալի մասը հեռացվել է համակարգից։

Ստացվում է, որ իշխանությունը մի կողմից ընդունում է կառավարման լիակատար վերահսկողությունը, մյուս կողմից՝ շարունակում է ձախողումների համար մեղադրել անցյալին՝ խուսափելով ներկա պատասխանատվությունից։

ՀԷՑ-ը սեփականատիրոջից վերցնելու և փաստացի պետականացնելու գործընթացը դարձավ հերթական ազդակն այն մասին, որ գործող իշխանությունը լրջագույն հարվածի տակ է դնում Հայաստանի ներդրումային միջավայրը։ Այս նախադեպը հստակ ուղերձ է բոլոր ներդրողներին՝ անկախ ներդրման ծավալից կամ երկրի համար ունեցած կարևորությունից, Հայաստանում որևէ մեկը երաշխավորված չէ սեփականության անձեռնմխելիությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ բարերար և գործարար Սամվել Կարապետյանի հետ, ցույց տվեց, որ անգամ խոշոր ներդրողը կարող է մի օր հայտնվել քաղաքական որոշումների զոհի դերում՝ առանց իրական իրավական պաշտպանության մեխանիզմների։

Կառավարման ձախողումների հետևանքները երկար սպասեցնել չտվեցին։ Միայն թվերը բավական են պատկերն ամբողջացնելու համար։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ամբողջ հանրապետության տարածքում գրանցվել է 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ, որոնցից ժամը 00:00-ի դրությամբ մնացել էր ընդամենը 261 բաժանորդ։ Մինչդեռ 2025 թվականի նույն օրը պատկերը կտրուկ վատթարացել է․ արձանագրվել է 125 վթար և 117 021 հոսանքազրկված բաժանորդ, որոնցից ժամը 00:00-ի դրությամբ հոսանքից զրկված է մնացել 13 399 բաժանորդ։ Այս վիճակագրությունը ոչ թե պատահական տատանում է, այլ կառավարման որակի ակնհայտ անկման ցուցիչ։ Այն վկայում է, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնած անձինք կամ չեն իրականացնում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքները, կամ պարզապես չեն տիրապետում ոլորտի բարդություններին՝ ստեղծելով նոր ռիսկեր այնտեղ, որտեղ նախկինում դրանք վերահսկվում էին։

Այս ֆոնին առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանությունների ճնշման ներքո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ է հայտարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։ Թեև գործընթացը ձևականորեն ներկայացվել է որպես կարգավորող մարմնի որոշում, իրականում այն ընկալվում է որպես քաղաքական պատվերի իրականացում՝ ընկերությունը օգտագործելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Հանձնաժողովի նիստը պաշտոնական էր, սակայն հանրային տպավորությունն այնպիսին է, որ գույքի բռնագրավման որոշումը կայացված էր դեռևս մինչև նիստի անցկացումը։ Լիցենզիայի չեղարկումն ըստ էության հավասարազոր է սեփականության խլման, ինչը հակասում է ոչ միայն Հայաստանի Սահմանադրությանը, այլև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Կոլեգիալ կարգավորող մարմինների գոյության իմաստը շահերի հավասարակշռումն է և քաղաքական կամքից անկախ որոշումների կայացումը։ Երբ այդ մարմինները վերածվում են մեկ կենտրոնից կառավարվող գործիքների, ամբողջ համակարգը կորցնում է իր լեգիտիմությունը։ Էներգետիկայի նման ռազմավարական և տեխնիկապես բարդ ոլորտը չի կարող և չպետք է կարգավորվի մեկ պաշտոնյայի կամ նեղ խմբակի կամքով, քանի որ նման մոտեցման գինը վճարում է ամբողջ հասարակությունը՝ մթության մեջ մնացած տներով, կանգնած արտադրություններով և աճող սոցիալական լարվածությամբ։

Վերլուծելով իրավիճակը՝ մասնագետներն արդեն իսկ բարձրաձայնում են այն, ինչ քաղաքացիները զգացել են սեփական փորձով։

Տարածված գնահատականներից մեկի համաձայն, երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, հնարավոր էր կանխատեսել ռիսկերը, գնահատել ծանրաբեռնվածության աճի հավանական գոտիները և ժամանակին իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ։ Իսկ այն պահից, երբ կառավարման լծակներն անցել են նեղ շրջանակի ձեռքը, ոչ միայն չեն կառավարվել հին ռիսկերը, այլև ստեղծվել են նորերը՝ զանգվածային հոսանքազրկումներով և համակարգային խափանումներով։

Այս ամենի արդյունքում ՀԷՑ-ի պատմությունը դուրս է գալիս մեկ ընկերության կամ մեկ գործարարի ճակատագրի շրջանակներից։ Այն վերածվում է ամբողջ տնտեսական համակարգի համար վտանգավոր նախադեպի, որտեղ պետականացման անվան տակ իրականում իրականացվում է սեփականության բռնագրավում, իսկ կառավարման ձախողումները քողարկվում են քաղաքական մեղադրանքներով։ Նման պայմաններում ներդրումային վստահության վերականգնման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ պետությունը չի ապացուցել, որ պատրաստ է պաշտպանել սեփականության իրավունքը՝ անկախ անձերից և քաղաքական նպատակահարմարությունից։

Վերջիվերջո օրինաչափությունը պարզ է դառնում․ այն ոլորտը, որին այս իշխանությունը ձեռք է տալիս, կամ սկսում է արագ քայքայվել, կամ հայտնվում է գոյատևման վերջին շեմին։ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցողը դրա հերթական և ամենավտանգավոր ապացույցներից մեկն է՝ իր հետևանքներով ոչ միայն այսօր, այլև երկարաժամկետ ապագայում Հայաստանի տնտեսության և պետականության համար։