Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Մենք պետք է ապրենք արժեքների, հայրենիքի և ժողովրդի լույսի տակ. Մհեր Ավետիսյան

Միթե շահը, շահը և էլի շահը՞...

Մեր հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, որոնց համար աշխարհում գոյություն ունի միայն մեկ արժեք՝ շահը։ Ցանկացած գնով։ Ցանկացած միջոցներով։ Նրանց չեն հետաքրքրում ոչ հայրենիքը, ոչ ժողովուրդը,
ոչ էլ սեփական հոգին։ Կարևորը միայն գումարն է՝ ավելի շատ, ավելի արագ, ավելի ամեն գնով։

Բայց բարեբախտաբար, կա մարդկանց մեկ այլ տեսակ։ Եվ հավատացեք՝ նրանք շատ ավելի երջանիկ են։

Նրանք հասկանում են, որ կյանքը հարստության չափով չի չափվում։ Որ կյանքը կուտակումների անվերջ մրցավազք չէ։ Նրանք գիտեն՝ սրտի խաղաղությունը չի գնվում, պատիվը չի վաճառվում, իսկ մարդը աշխարհ է գալիս ոչ թե ոսկու վրա նստելու, այլ արժեք թողնելու՝ հետք, գործ և բարություն։

Մի բան պետք է միշտ հիշել․ կյանքը վերջ ունի։ Ոչ ոք հավերժ չէ։

Եվ ի՞նչ է լինում կուտակված հարստությանը։ Մեկ-երկու սերունդ, և այն ցրվում է՝ ինչպես քամու մեջ չոր տերևները։

Մնում է միայն բրենդը։ Եվ հաճախ՝ նույնիսկ բրենդն էլ չի մնում։ Տարիներով ստեղծվածը մեկ օրում դառնում է ուրիշների սեփականությունը։ Ոչ ոք չի հիշում, թե ինչ գնով էր այն կուտակվել։

Ուստի՝ ոսկու վրա նստած ապրելը, անիմաստ կուտակելը՝ կյանք չէ։ Սա փակուղի է։ Սա սխալ ճանապարհ է։

Մենք պետք է ապրենք արժեքների, հայրենիքի և ժողովրդի լույսի տակ։

Եվ սա իմ հիմնարար համոզմունքն է, որը ցանկանում եմ դարձնել հանրային գիտակցություն:

 Մարդը՝ անցողիկ է, պետությունը՝ հարատև: