Կամ պետությունը պետք է սուբսիդավորի, որպեսզի «Երևանի ՋԷԿ»-ի ու ԲԷՑ-ի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը պետք է թանկանա. Ղազինյան
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և հայտարարեց, որ սպառողների համար հոսանքի սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կան մի քանի խնդիրներ»,- ասուլիսում ասաց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա նշեց, որ էներգոհամակարգի ամբողջ բալանսը ունի մինուսներ, պլյուսեր, այսինքն՝ ինչ որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական մինուսներ, ինչ-որ կազմակերպություններ՝ ֆինանսական պլյուսներ։
«Հանձնաժողովի տված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու պլյուսները կազմում են 0, 0, իմ անձնական կարծիքով, նման բան չի լինում, մաթեմատիկական որևէ հաշվարկով չի կարղ լինել 0, 0»,- ասաց Ղազինյանը։
Նա մեկ այլ խնդիր էլ նշեց. «Ատոմակայանի համար նախատեսվել է որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ 12,7 միլիրադ դրամ։ Որտեղից՝ Աստված գիտի։ Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12,7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ, իսկ նախորդ տարի կանգնել էր 30-45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189 միլիոն դրամ այլ ֆինանսական եկամուտ։
Իմ կարծիքն ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց թող հանձնաժողոովը պատասխանի՝ որտեղից։
Թող պատասխանի նաև Երևանի ՋԷԿ-ի ու ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունները, որոնք պետք է այս տարի փակեին, ինչո՞ւ են հետաձգել և հետաձգելու պայմաններում փակելու ժամանակ ի՞նչ են անելու։ Կա երկու տարբերակ՝ կամ պետությունը սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը թանկանա»,- ասաց Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի