ՀԷՑ նախկին ղեկավարը պահանջում է բացատրել ատոմակայանի 12.7 մլրդ դրամ եկամուտի աղբյուրը և ՋԷԿ-երի պարտավորությունների հետաձգումը
Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12.7 մլրդ դրամ այլ ֆինանսական եկամուտ: Նախորդ տարի կանգնել է 35-45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը այլ 189 մլն դրամ ֆինանսական եկամուտ: Իմ անձնական կարծիքը ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց ճիշտ կլինի, որ հանձնաժողովը պատասխանի, թե որտեղից այդ գումարը: Հանձնաժողովը թող պատասխանի նաև, թե Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական պարտավորությունների փակելը ինչու են հետաձգել, կամ հետաձգելու պայմաններում փակելու ժամանակ ինչ են անում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
«Կա 2 տարբերակ: Առաջինը՝ պետք է պետությունը սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավուրությունը փակվի, կամ էլ պետք է սակագինը թանկանա: Այլ տարբերակ չեմ պատկերացնում՝ թե ինչ ֆինանսական օգուտով պետք է աշխատեն, որ կարողանան էդ ամբողջը փակել»,- նշել է նա:
Անդրադառնալով գազի դոլար դրամ տարբերությանը՝ Ղազինյանը նշեց, որ առաջացած տարբերության 20 մլր դրամը պետք է կամ հիմնանորոգման լուրջ ներդրում կատարվեր գազի համակարգում, կամ էլ իջեցվեր գազի սակագինը. «Այդ գումարը ինչպես անցած տարի, այնպես էլ այս՝ ուղղվել է էլեկտրոէներգիայի սակագինը զսպելու համար»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի