Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել՝ Գրենլանդիան վերահսկելու և ՆԱՏՕ-ում մնալու միջև. Թրամփ

Հնարավոր է ստիպված լինենք ընտրություն կատարել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ՆԱՏՕ-ն պահպանելու միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամոն այս դիրքորոշումը հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում։

Հրատարակության տվյալներով՝ Թրամփն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե ինչն է իր համար ավելի կարևոր։ Այնուամենայնիվ, նա ընդունել է, որ կարող է ընտրություն առաջանալ՝ ուրվագծելով իր դիրքորոշումը, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, ըստ էության, անօգուտ է առանց Միացյալ Նահանգների իր շարքերում։

Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարող է անեքսիայի ենթարկվել՝ սպառնալով Դանիային առևտրային սակագներով, եթե նա հրաժարվի: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը մերժում է այս պնդումները՝ ընդգծելով, որ կղզին թագավորության մաս է կազմում:

Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածք է։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենը, ՆԱՏՕ-ի շրջանակներում իրենց պարտավորություններից բացի, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության պայմանագիրը։ Դրա համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորվում էր պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից։