Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Փաշինյանը վերաձևում է վառելիքի շուկան Ադրբեջանի օգնությամբ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, թե հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ, ևս 4103 տոննան ճանապարհին է, ինչպես և, ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան՝ բենզին, 1500 տոննան՝ դիզել։ Ըստ նախարարության, ակնկալվում է 1 լիտրի համար բենզինի և դիզելի գնանկում մինչև 80 դրամ։ Իսկ ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում։

Հիշեցնենք, որ ներկրողներից մեկը Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերության ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունն է, իսկ մյուս ընկերությունը՝ «Շիշա Ուոլդը», պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբորորդուն։

Փաշինյանը երեկ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հասցեին, ակնհայտորեն բացահայտել է իր նպատակը։ Մասնավորապես, նշել է, թե կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը փոխվարչապետների հանդիպումներից հետո, այն գործարարներին, որոնք հակված չեն լինի բենզինի ներկրումից քաղաքական քաղաքական ակցիա սարքել, ասել իբր՝ կառավարությունը ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, 2 ընկերությունների են առաջարկել կապ հաստատել Ադրբեջանի հետ։ «Որևէ սահմանափակում չկա»,- պնդում է Նիկոլ Փաշինյանը, բայց և ակնհայտ է, որ գործող իշխանությունները իրենց մերձ օլիգարխների հետ փորձում են վերաձևել բենզինի շուկան, որը առանցքային նշանակություն ունի երկրի դիմադրողական համար։

Մի քանի խոշոր ընկերություններ հրաժարվել են ադրբեջանական բենզին վաճառել, այդ մասին էլ գրառումներ են արել իրենց լցակայանների վրա։ Այժմ ավելի էժան բենզին բերելով, փաշինյանական իշխանությունը փորձում է այդ ընկերություններին պարզապես դուրս մղել շուկայից, սնանկացնել, իսկ բենզինի ամբողջ առևտուրը կենտրոնացնել իշխանությանը մերձ օլիգարխների ձեռքում։

Անի Արշակյան