Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

«Կառավարության նիստում արած հայտարարությունը հերթական սուտն է, այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ». Հրայր Կամենդատյան

Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ թոշակներին՝ թոշակների բարձրացումը պայմանավորելով ջեռուցման ծախսերի, թոշակառուների բնակարանների, դուռ-պատուհանների հետ, վերջում էլ եզրակացրեց՝ եթե նույնիսկ թոշակները 20.000 դրամով բարձրացնեն, մեկ է, խնդիրները չեն լուծվի։

«Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50.000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27.000-28.000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով։

Ես արձանագրեցի, որ եթե 20.000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27.000 դրամ, այլ 35.000 դրամ, բայց տունը, միևնույն է՝ չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է, որպեսզի հնարավոր լինի նրա բոլոր հայտարարությունները կոնցեպտուալ առումով գնահատել, պետք է հիմք ընդունել մեկ հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիան ու վերադարձը։

«Կառավարության նիստում արած հայտարությունն էլ հերթական սուտն ու կեղծիքն է, մոլորեցնող մի հայտարարություն, որը տնտեսական հիմք չունի։ Այս ամենը ծաղր է մեր թոշակառուների նկատմամբ»,- 168.am հետ զրույցում նշեց Հրայր Կամենդատյանը։

Նրա խոսքով, 502.000 քաղաքացի ստանում են, ենթադրենք, միջինացված թվով 50.000 դրամ թոշակ, Նիկոլ Փաշինյանն այս անձանց ասում էր, որ եթե 20.000 դրամով թոշակն ավելացնեն, ապա նրանց կոմունալ վճարները, օրինակ, 27.000 դրամի փոխարեն, կդառնա 35.000 դրամ։

«Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը ստում էր, իր հայտարարությամբ վկայում է, որ 50.000 դրամ միջին թոշակ ստացող մարդը, մոտավորապես 400.000 հոգի, իր թոշակից 27.000-ը վճարում է ջեռուցման համար։ Այս դեպքում թոշակառուին մնում է 23.000 դրամ, դրանից հանենք 30 հատ մատնաքաշ, որ թոշակառուն ամեն օր գնում է (օրը մեկ հատ), 10.000 դրամ էլ դուրս եկավ, մնում է 13.000 դրամ։ Եթե այդ քաղաքացին տանից դուրս գա՝ մի կետից տրանսպորտով հասնի մեկ այլ կետ, 6000 էլ տրանսպորտի վրա է ծախսում։ Քաղաքացու մոտ թոշակից մնում է 7000 դրամ, որպեսզի մատնաքաշի հետ գոնե մածուն ուտի, պետք է գնի, գոնե 3 օրը մեկ մի մածուն։

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, երկրի ղեկավարը խոստովանում է, որ իր տված թոշակով թոշակառուն կարող է միայն ջեռուցման համար վճարել, այն էլ՝ տունը կիսատաքացնելով։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ թոշակառուն փող չունի ապրելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տնտեսագետն անդրադարձավ նաև Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, որ՝ «թոշակները բարձրացրել են, սակայն առձեռն չեն տալիս թոշակառուին, դրանով հոգում են նրանց առողջապահական հարցերը», շեշտելով՝ այսօր 502.000 քաղաքացի պարզապես սոված է քնում։ Այնինչ՝ Հայաստանը լինելով սոցիալական պետություն, պետք է լիներ մարդկանց համար։

«Կա սպառողական զամբյուղ, որի մեջ մտնում է պարենը, նաև արդյունաբերական ծագում ունեցող իրեր՝ շոր, մաքրող միջոցներ, այսինքն՝ մարդու կենսագործունեության համար նախատեսված ապրանքներ։ Սպառողական զամբյուղի համար նախատեսված ծախսը մոտ 80-82.000 դրամ է։ Կա նաև պարենային զամբյուղ, որը ներառում է բոլոր անհրաժեշտ այն պարենը, որը նախատեսված է մարդու համար և որը սահմանված է Առողջապահության համաշխարհային կազմակեպության տարբեր փաստաթղթերում, պարենային նվազագույն զամբյուղն էլ կազմում է 76.000 դրամ։ Այսինքն՝ ՀՀ-ում միջին թոշակը պարենային միջին զամբյուղից պակաս է առնվազն 26.000 դրամով։ Այս մարդկանց մատնել են սովամահության»,- ընդգծեց Հրայր Կամենդատյանը։