«Արմավիր» ՔԿՀ-ում մեկնարկել է շախմատի միջազգային առաջնության առաջին փուլը
Օգոստոսի 5-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացավ արագ շախմատի օնլայն իրականացվող միջազգային առաջնության առաջին փուլը, որը կազմակերպվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ շախմատային 7 հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Հայաստանի թիմը, որը կազմված էր «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից, առաջին փուլում իրենց ուժերը չափեցին Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ: Անզիջում մրցամարտում Հայաստանի թիմը հաղթեց Բրազիլիայի և Անգլիայի թիմերին, սակայն պարտվեց Ռուսաստանի Դաշնության թիմին։
Խաղին հետևում էին հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը նախապատրաստում էր Հայաստանի դատապարտյալների թիմը խաղի օնլայն ձևաչափին:
Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 6-ին, կկայանա մասնակից պետությունների թիմային առաջնության եզրափակիչ փուլը, և կորոշվեն հաղթողները:
Նույն օրը տեղի կունենա նաև փակման արարողությունը, այնուհետև մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչները տեսազանգի միջոցով ամփոփ կներկայացնեն տեղեկություն շախմատի զարգացման և ընթացքի մասին իրենց երկրների քրեակատարողական հիմնարկներում:
Նշենք, որ տարբեր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև նմանատիպ ձևաչափով մրցաշար կազմակերպվում է առաջին անգամ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի