Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Վիդեո

Հնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերով

Սիցիլիայում աշխատող հնագետները հայտնաբերել են անտիկ ժամանակների առօրյա կյանքի հազվադեպ եւ տպավորիչ առարկա ՝ ոսկրե ստիլուս, որը թվագրվում է մ.թ.ա. V–IV դարերով, այսինքն՝ այն մոտ 2500 տարեկան է, գրել է Live Science-ը։

Առաջին հայացքից դա սովորական գործիք է մոմե աղյուսների վրա գրելու համար, բայց նրա դեկորատիվ ձեւավորումը գտածոն իսկապես արտասովոր է դարձնում։

Ստիլուսի ծայրերից մեկին պատկերված է հին հունական գինու, էքստազի եւ կենսական ուժի աստված Դիոնիսոսը։ Կերպարը ներկայացված է բնորոշ անտիկ ձեւով. աստվածության կերպարն ուղեկցվում է ֆալոսի ընդգծված սիմվոլիկայով, որն ուղիղ հղում է բեղմնավորման, առատության եւ կյանքի մշտական թարմացման գաղափարներին։ Ժամանակակից հայացքի համար այս բացությունը կարող է անսպասելի թվալ, բայց արխայիկ եւ դասական շրջանների հունական մշակույթի համար  այն միանգամայն նորմատիվային է եւ խորապես խորհրդանշական։

Հետազոտողներն ընդգծել են, որ նման պատկերումները  ցնցում առաջացնելու նպատակ չեն ունեցել։ Հակառակը, դրանք արտացոլել են իրենց ժամանակի կրոնական պատկերացումները, որոնցում ֆիզիկական բեղունությունը, սեքսուալությունը եւ կենսական էներգիան դիտարկվել են որպես աստվածային կարգի դրսեւորումներ։

Դիոնիսոսը, որի պաշտամունքը կապված է եղել գինեգործության, տոների եւ սոցիալական սահմանափակումներից ազատագրվելու հետ, հաճախ պատկերվել է հենց այդպես՝ որպես անզուսպ կենսական ուժի մարմնավորում։

Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում առարկայի ընտրությունը։ Ստիլուսները անձնական իրեր էին, որոնք մշտապես գտնվել են տիրոջ մոտ։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ պատկերը ոչ միայն դեկորատիվ, այլեւ ապոտրոպեիկ նշանակություն  է ունեցել, այսինքն՝ ծառայել է որպես ինքնատիպ հմայիլ կամ բարեկեցության, հաջողության եւ ստեղծարար էներգիայի խորհրդանիշ։