Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. Փաշինյան
Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել: Ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ կասկածի տակ են: Այս մասին «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման» թեմայով քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է, մենք այդպես էլ չենք հասնելու, ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության, որովհետև դա առաջին հերթին զգացողություն է, և բոլորս պիտի ունենանք այդ զգացողությունը, իսկ մենք չունենք դա»,-նշեց նա:
Փաշինյանն ասաց, որ ինքն, օրինակ, չունի արդարադատության և արդարության զգացում, սա այս փուլի նրա եզրակացությունն է, որը, չնայած, քննարկման արդյունքում հնարավոր է փոխվի:
«Ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք, այն կարմիր լույսը, որը վառվում է մեր փողոցներում, իր լեգիտիմության խնդիրն ունի, որովհետև պարզ չէ՝ ով է որոշել, որ լույսը հենց այդպես վառվի։ Որոշման մի աղբյուր կա՝ ժողովուրդը, իսկ ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է»,-թեման օրինակով պարզաբանեց վարչապետը:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը