Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացուԴանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաԻնչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբը Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած
Քաղաքականություն

Աշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելիս Թրամփը հայտարարում էր, որ ինքը նախագահ է դառնում՝ աշխատում խաղաղություն հաստատելու և այլևս թույլ չտալու, որ Միացյալ Նահանգները փոխեն տարբեր երկրների ղեկավարներին և միջամտեն այլ պետությունների ներքին գործերին, բայց փաստորեն այս ամենը Թրամփը հայտարարում էր, որպեսզի նախագահ ընտրվելուց հետո խաղաղության և միջազգային օրենքների հարգման կոնտեքստում գողանա Ռուսաստանի հաղթանակը և կարողանա Ռուսաստանին համոզել, խաբել, նստեցնել խաղաղության իր պատկերացումների շրջանակների դաշտում, որպեսզի Ռուսաստանը չշարունակի հաղթանակ տանել Ուկրաինայում և գեոպոլիտիկ պայքարում։
 
Եվ երբ արդեն պարզ դարձավ, որ Թրամփը չի կարողանում խաբել Ռուսաստանին և չի կարողանում կանխել Ռուսաստանի հաղթանակը, գողանալ Ռուսաստանի հաղթանակը, արդեն պետք է անցնել պլան Բ-ի, պետք է սեփական խոստումները մոռանալ և սկսել բացեիբաց գողանալ տարբեր երկրների ղեկավարներին, միջամտել այլ երկրների ներքին գործերին և աշխարհում ձևավորել քաոս, որպեսզի վախ տարածի Ռուսաստանի դաշնակիցների, բարեկամների կամ նրա նկատմամբ համակրանք ունեցող պետությունների մոտ, որպեսզի ցույց տա, որ Միացյալ Նահանգները շարունակում են մնալ հեգեմոն, և աշխարհը շարունակում է մնալ միաբևեռ։
 
Բայց այլևս փաստ է՝ աշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում, բայց սա նաև իր հերթին նշանակում է, որ բոլոր պետությունները, որոնք իսկապես ուզում են լինել սուվերեն և իրենք որոշեն, թե ինչպիսին է լինելու իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը, ժամանակն է, որ կարողանան իսկապես հաշվել սեփական պետական շահերը և ճիշտ դիրքավորվեն սեփական շահերի տեսանկյունից, հակառակ պարագայում՝ բոլոր այն պետությունները, որոնք չկարողացան սեփական շահերը հաշվել, հայտնվելու են գեոպոլիտիկ պայքարում Միացյալ Նահանգների ձեռքում՝ որպես խաղալիքի դերում, և օգտագործվելու են ու դեն են շպրտվելու, ինչը մենք այսօր տեսնում ենք Ուկրաինայում։ Ժամանակն է, որ մենք էլ հստակ սկսենք լուրջ վերլուծությունների դաշտում հասկանալ Հայաստանի պետական շահերը և առաջնորդվել բացառապես Հայաստանի պետական շահերով։