Ինչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այս տարի կառավարությունը այսքան է հատկացրել վարչապետի աշխատակազմի ծախսերի համար:
Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով ի տարբերություն այս կառավարության:
Առաջինը, կարող է ընտրել մի շրջան օրինակ, Մարտունու շրջանը, Հրազդանի շրջանը, և պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ, օգնել ստեղծել գործարաններ, աշխատատեղեր, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը: Մարտունի և Հրազդան ամեն տարի մեկ շրջան։
Երկրորդ, էլ ի՞նչ կարող է անել 65 մլն դոլարով լավ կառավարությունը. Հայաստանում կա 20.000 մարդ, որոնք սովի մեջ են, այսինքն, ծայրահեղ աղքատ 20.000 մարդ: 65 մլն դոլարով լավ կառավարությունը այդ մարդկանց համար կապահովեր սնունդ և հագուստ և կլուծեր ծայրահեղ աղքատության հարցը մեր երկրում:
Էլ ի՞նչ կարելի էր անել, կարելի էր 100.000 ամենաանապահով թոշակառուներին, որոնց եկամուտը միայն թոշակն է, բաժանել քարտեր, որոնք իրավունք կտան 20-25,000 դրամի գնում անել հայկական գյուղմթերքի, հայկական կաթնամթերքի շուկաներից և խանութներից: Դրա արդյունքում գյուղացին կունենար կայուն վաճառք իր բարձրորակ ապրանքի, թոշակառուն կկարողանար ապահովվել բազային սննդով, պահանջմունքներով: Իսկ մեր երկրում, մենք կլուծեինք 100.000 մարդու խնդիր:
Կարող եք ինքներդ նշել, թե ի՞նչ կարող է անել ուժեղ կառավարությունը այն 65 մլն դոլարով, որը մեր այսօրվա վարչապետը հատկացրել է իր աշխատակազմին:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը