Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Թրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները 25% մաքսատուրք կսահմանի Իրանի հետ բիզնեսով զբաղվող բոլոր երկրների համար։ Ըստ նրա՝ Իրանի հետ բիզնեսով զբաղվող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերանայման ենթակա չէ։ Նախագահն այս որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով Իրանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները, որոնք, ըստ իրանական իշխանությունների, հրահրված են հենց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։

Ընդ որում, մաքսատուրքի բարձրացումը մինչև 25 տոկոս առաջին հերթին վնասելու է հենց Հայաստանին։ Տասնամյակներ շարունակ Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Միացյալ Նահանգները երբևէ Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծել՝ հաշվի առնելով Հայաստանի դիրքը, ինչպես նաև Իրանի հետ առևտրատնտեսական կապերի խիստ անհրաժեշտությունը, մանավանդ որ Հայաստանը երկու կողմից շրջափակված էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և այժմ Թրամփի այս խիստ որոշումը լրջորեն հարվածելու է Հայաստանի տնտեսությանը թե՛ ներկրումների, թե՛ արտահանումների մասով՝ շղթայական կերպով բարձրացնելով նաև այլ ապրանքների գները։ Հայաստանի իշխանություններն այս պարագայում պարտավոր են ամերիկյան իշխանությունների հետ համաձայնության գալ և մաքսատուրքերը կրկին իջեցնել մինչև 10%, ինչպես արվում է մյուս բոլոր երկրների պարագայում։ Ավելին, ուշագրավ է, որ այսօր առավոտյան ամերիկյան կողմը հայտարարեց, թե երեկոյան Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Գրեթե մեկ ժամ անց Հայաստանի արտգործնախարարությունից հաստատեցին տեղեկությունը, որ հանդիպումը կայանալու է և նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ըստ երևույթին՝ Միրզոյանին վերջին պահին են կանչել Միացյալ Նահանգներ և ինչ-որ թուղթ են պարտադրում ստորագրել։ Ցանկացած պարագայում Միրզոյանը պետք է նաև մաքսատուրքերի հարցը բարձրացնի, հակառակ դեպքում դա հենց լուրջ հարված կլինի իրենց իշխանությանը։

Լուիզա Մուրադյան