Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն

Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունից երկու օր անց պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդավարի հայտարարությունը, թե Հայաստանում ևս՝ Ուկրաինայի օրինակով, հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել, ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն է որակել։

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները», – հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք՝ ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հերթական հաղորդման ընթացքում ասել էր․ «Թքած ունենալ միջազգային իրավունքի, միջազգային կարգի վրա։ Եթե մեզ մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր սկսել Հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ, ելնելով նույն նկատառումներից, մենք չենք կարող սկսել նաև մեր ազդեցության գոտու այլ կետերում։ Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում, քան այն, ինչ կատարվում է Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը, ահա սա հսկայական խնդիր է»։

Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց քարոզչամեքենան փորձում են Վլադիմիր Սոլովյովի այս հայտարարությունը ներկայացնել որպես ռուսական իշխանությունների պաշտոնական տեսակետ, իսկ Սոլովյովին էլ՝ թիվ մեկ պրոպագանդիստ։ Մինչդեռ փաստն այն է, որ Սոլովյովը անկախ լրագրող է և որքան էլ կապված է ռուսական իշխանությունների հետ, երբեմն անում է հայտարարություններ, որոնք դուրս են պաշտոնական քարոզչական նարատիվներից։ Նույն հաջողությամբ էլ Ռուսաստանը, օրինակ, կարող է Հայաստանի իշխանություններին բողոքի նոտա հղել «սորոսական» տարբեր լրատվամիջոցներով, տարբեր փորձագետների, քաղաքական գործիչների կողմից հնչեցված հակառուսական հայտարարությունների կապակցությամբ։

Ցանկացած պարագայում բողոքի այս նոտան լուրջ հարված է լինելու հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքին, և փաստ է, որ փաշինյանական իշխանությունը չի վարանում հարցը բարձրացնել այսպիսի մակարդակով՝ փոխանակ այն քննարկելու բանակցային փակ ֆորմատով և գալու ընդհանուր հայտարարի։ Ըստ երևույթին, հայկական կողմը ամեն ինչ փորձում է անել հարաբերությունները Ռուսաստանի հետ կրկին սրելու համար։

Տաթևիկ Բադալյան