Փաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը
Մինչ ՀՀ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական լույսի ներքո, Թուրքիայի իշխանությունները չեն վարանում հերթական անգամ ծաղրել նույն այդ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը։ Օրերս թուրքական պետական հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ուշագրավ հայտարարություն է արել, որը լիովին բացահայտում է թե՛ թուրք-ադրբեջանական քաղաքականության նրբերանգները, թե՛ ինչպես են Հայաստանին վերաբերվում իր հարևաններն ու անգամ վերջերս թիվ մեկ գործընկեր դարձած Միացյալ Նահանգները։
«Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղությանը աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ խաղաղություն կնքելու համար», – հայտարարել է Ֆիդանը և նշել, թե ԱՄՆ նպատակները համապատասխանում են Թուրքիայի տարածաշրջանային նպատակներին։
«Սա վերաբերում է ամեն ինչին՝ Ռուսաստանից մինչև ադրբեջանա-հայաստանյան սահման, Սիրիայից մինչև այլ շրջաններ», – ասել է Ֆիդանը։ Այն, որ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Հայաստանին վաղուց այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում, կարծես որևէ մեկի համար գաղտնիք չէր։ Դիցուք, երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունում ընդունել և TRIPP-ի հարցով քննարկում են ունեցել ամերիկյան մի պատվիրակության հետ, որն այդպես էլ Հայաստան չի ժամանել։ Առանցքային կարևորության այս հարցը Միացյալ Նահանգները քննարկում է հենց Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Հայաստանին էլ որևէ կերպ հաշվի չեն առնում, և Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու մասին, կարծես լիովին համապատասխանում է իրականությանը։
Ի դեպ, իշխանական քարոզչամեքենան «ճնշում» բառը փոխարինել է «խրախուսել» բառով՝ դրա բացասական էֆեկտը զրոյացնելու նպատակով, բայց Թուրքիայի արտգործնախարարը հենց այդ բառն էլ օգտագործել է։ Առաջիկայում, հաշվի առնելով տարածաշրջանում եռացող իրավիճակը, բավականին լուրջ զարգացումներ են լինելու, և մեր երկրին ոչ ոք ոչինչ չի էլ հարցնում, փոխարենը ծաղրում են Փաշինյանին, որն ամեն օր նոր սրտիկներ է ուղարկում հանրությանը։
Մարիամ Գալստյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի