ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավել
ԱՄՆ առափնյա պահպանությունը նախորդ տարի՝ 3,8 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գրեթե 231,8 տոննա թմրանյութ է առգրավել, ինչը դարձել է կառույցի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը։
«2025 թվականին Առափնյա պահպանության ուժերը, գործելով Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում և Կարիբյան ավազանում, հասել են թմրաշրջանառության կանխման՝ իրենց պատմության մեջ ամենաբարձր տարեկան ցուցանիշներին։ Առգրավվել է ավելի քան 511 հազար ֆունտ թմրամիջոց՝ ավելի քան 3,8 միլիարդ դոլար արժողությամբ, ինչով վնաս է հասցվել անդրազգային հանցավոր խմբավորումներին»,- ասվում է Առափնյա պահպանության տարածած զեկույցում, որը ԱՄՆ զինված ուժերի առանձին տեսակ է հանդիսանում։
Կառույցի ներկայացուցիչները կանխել են 193 միլիոն «պոտենցիալ մահացու դոզա» թմրանյութերի մուտքը ԱՄՆ և դրանով իսկ «խնայել են ամերիկացի հարկատուների ավելի քան 10 միլիարդ դոլարը»,- նշվում է փաստաթղթում։ Դրանում ասվում է նաև, որ տարվա ընթացքում ԱՄՆ Առափնյա պահպանության կողմից բերման է ենթարկվել ավելի քան 11 հազար անօրինական միգրանտ։ Հստակեցվում է, որ ծովային անօրինական միգրացիայի հոսքը զսպելու համար գործի են դրվել արագընթաց մոտորանավակներ, նավեր, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի