Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելեց բժշկական հաստատություն, ունեցավ համալիր բժշկական ստուգում՝ որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, պարզվեց, որ իր մոտ անցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որը փաստացի այսօր ախտորոշվել է այնպիսի պայմաններում, որ ունեցել է 2 ամսյա վաղեմություն: Գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ երկկողմանի թոքաբորբով անձ է լինում՝ Սամվել Կարապետյանը, և դա չի ախտորոշվում ու չի արձանագրվում: Դուք պատկերացնու՞մ եք պայմանները, մեկ բողոք անգամ Սամվել կարապետյանի կողմից սրա վերաբերյալ չի եղել: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:
«Այլ հարց, որ մենք՝ որպես իր պաշտպաններ, դա տեսել ենք, թե՞ ոչ: Մեր կողմից գրություններ գրվել են, և պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են այդ նվազագույն բժշկական ստուգումը ապահովելու, մեզ գրություններով հայտնել են, որ զննել են ու ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել: Այդ փաստաթղթում միակ ճշմարտությունն այն է, որ Սամվել Կարապետյանի կողմից գանգատներ չեն ներկայացվել, մնացածը ամբողջը հանցանքին հասնող անփութություն է: Ո՞նց կարող են այդ մարդիկ բժիշկ կամ պաշտոնատար անձ կոչվել: Եվ դատախազը՝ հունվարի 5-ին, ոչ թե միջոց է ձեռնարկում պարզելու համար, թե արդյոք քննիչը ջանասիրություն դրսևորում է, թե ոչ՝ մեկ գործողություն ունի անելու՝ բողոք ներկայացնել»,- նշել է նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի