Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները
«53 քննիչներից բաղկացած քննչական խումբը Սամվել Կարապետյանի մասնակցությամբ որևէ գործողություն չեն կատարում»,- ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քննիչները նախաքննության ավարատ չեն հայտարարում։
Նա նշեց, որ քննչականը, որը ոչ թե մեղադրանքի կողմի մարմինն է, այլ ամբողջական օբյեկտիվ քննություն ապահովող մարմինն, պետք է ինտենսիվ գործողություն անի։
«Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք պարզապես ձևական մեղադրանքի, ամեն գնով կալանքի տակ պահելու հետ։ Այսքան բան, ուրիշ բովանդակություն չկա։ Այլ հարց, որ 53 քննիչ փաստացի ներգրավված են են այս հրեշավոր չարամտի, ամոթալի գործողության մեջ։
Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը նշեց, որ քննիչները նախաքննության ավարտ չեն հայտարարում, գործը չեն ուղարկում դատարան, որպեսզի հրապարակայնորեն հասարակությունը չտեսնի, թե ինչ խայտառակ քրեական գործի հետ գործ և առնչություն ունեն։
«Ավարտ չեն հայտնում, որպեսզի հասարակությանը նախաքննական գաղտնիքի քողի մեջ պահեն, թե բարդ քրեական գործ ենք քննում»,- ասաց Ֆերոյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի