Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյո՞ք չեն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում․ Հրայր ԻգնատյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանԱրևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ ԳալուզինՁեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանՄեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԻնչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացուԴանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաԻնչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբը Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Խաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են Ադրբեջանին արված միակողմանի զիջումները ներկայացնել որպես խաղաղության հասնելու միակ ճանապարհ։

Սակայն իրականությունն օր օրի բացահայտում է այդ թեզի խոցելիությունը։ Մինչ Երևանը խոսում է խաղաղության մասին, Բաքուն բաց տեքստով հայտարարում է, որ աշխարհում գործում է ուժի օրենքը և այդ ուժը պետք է ամրապնդել ռազմական ճանապարհով։ Այդ հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ կրճատում այն։

Այս հակադրությունը ինքնին խոսուն է։ Խաղաղության մասին հռչակագրերը չեն կարող փոխարինել անվտանգությանը, երբ դիմացդ կանգնած կողմը ոչ միայն չի թաքցնում իր ագրեսիվ տրամաբանությունը, այլ նաև համակարգված կերպով պատրաստվում է նոր ճնշումների։ Այդ պատրաստությունների շրջանակում Բաքվում արդեն իսկ ակտիվորեն քննարկվում է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցը, ինչը դուրս է գալիս ցանկացած խաղաղ գործընթացի տրամաբանությունից և հստակ ազդակ է՝ ապագա պահանջների մասին։

Հասարակության ներսում աճող դժգոհությունը պայմանավորված է նաև իշխանությունների լռությամբ ամենացավոտ թեմաների շուրջ։ Չեն հիշատակվում Հայաստանի օկուպացված տարածքները, չեն բարձրաձայնվում ռազմագերիների հարցերը, այն դեպքում, երբ 2021 թվականին վարչապետը խոստանում էր, որ դրանք կլուծվեն «ընդամենը մի քանի ամսում»։ Այդ խոստումներից անցել են տարիներ, իսկ արդյունքը բացակայում է։

Այս ամենի ֆոնին առավել սուր է դառնում հարցը՝ ինչո՞ւ պետք է գործող իշխանությունը վերարտադրվի։ Ո՞րն է առաջարկվող ապագան։ Ավելի մեծ զիջումնե՞ր, ավելի նեղացվա՞ծ պետական տարածք, ավելի թո՞ւլ անվտանգային համակարգ։

Իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ հրապարակային խոսում են նոր տարածքային զիջումների մասին՝ նշելով Տավուշի մարզի և Տիգրանաշենի ուղղությունները։

Մասնագետների գնահատմամբ՝ նման քննարկումները վաղուց տեղի են ունենում իշխող ուժի ներսում, պարզապես այժմ դրանք սկսել են դուրս գալ փակ շրջանակներից։
Խնդիրը միայն տարածքային չէ։ Խոսքը պետական մտածողության փլուզման մասին է, երբ անվտանգության ռիսկերի պայմաններում առաջ է մղվում ոչ թե պաշտպանական կամ դիվանագիտական հաշվարկված ռազմավարություն, այլ խաղաղության անվան տակ պարտության օրակարգ։ Այդ մոտեցման վտանգավորությունը ընդգծում են նաև ոլորտի փորձագետները։

ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանի ներգրավվածությանը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում, նշում է, որ գործող իշխանությունը, կրելով ծանր կորուստներ, փորձում է խաղաղության խաչմերուկ կառուցել հենց այնտեղ, որտեղ ռազմական բախումների ռիսկը շարունակում է մնալ բարձր։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում սպասվող բարդ զարգացումների պայմաններում աչք փակելն ու սեփական շահերը չպաշտպանելը կարող է Հայաստանի համար դառնալ նոր, ցավոտ հարված։

Խաղաղությունը չի կարող կառուցվել միայն հայտարարություններով, առավել ևս՝ միակողմանի զիջումների հաշվին։ Երբ մի կողմը զինվում է, ուժեղացնում իր դիրքերը և բացահայտորեն խոսում է ուժի առաջնայնության մասին, իսկ մյուս կողմը հրաժարվում է անվտանգության լեզվից, այդ խաղաղությունը վերածվում է վտանգավոր պատրանքի։

Այսօր Հայաստանը կանգնած է ընտրության առաջ։ Կամ խաղաղությունը կդառնա արժանապատիվ, հաշվարկված և պաշտպանված գործընթաց, կամ այն կշարունակի գրվել պարտության լեզվով՝ հերթական կորուստների ճանապարհով։

Պատասխանատվությունը այս ընտրության համար քաղաքական է, բայց դրա հետևանքները լինելու են ազգային։