Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է
ԶԼՄ հարգելի' գործընկեր,
Մոտեցել ենք 18 արդարների գործով բուն դատավարությանը: Առանցքային կարևորության փուլ է` հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցն է քննարկվում:
Այսուհետ լուրջ «մարտեր» են սպասվում դատական նիստերի դահլիճում. Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է:
Ամիսներ շարունակ իշխանական տարբեր գործիչներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ թմբկահարել են իրենց ունեցած ապացույցների մասին:
Այս փուլում արդեն ժամանակն է խոսելու դրանց մասին: Ի՞նչ է դա նշանակում. հատ-հատ ներկայացնել բոլոր ապացույցները, հիմնավորել, թե որ ապացույցով ինչ հանգամանք է ապացույցվում և դա որ մեղադրյալի մեղավորությունն է ապացուցում:
Բայց տեսնում ենք որ անհատականացնելու փոխարեն, Դատախազությունը լղոզված է ներկայացնում ապացույցները: Ասում են` բոլոր ապացույցները բոլոր մեղադրյալներին են վերաբերում: Այդպես լինել պարզապես չի կարող:
Ոչ միայն որովհետև դա հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև օրենքին. ամեն ոք իրավունք ունի անհատապես իմանալու որ ապացույցը ինչպես է հիմնավորում իր մեղադրանքը:
Իրապես, չէին կարող 18 հոգանոց խմբի բոլոր անդամները «հանցավոր» խմբում նույն գործողությունները կատարեին:
Հանրությունը պետք է տեսնի ապացուցման ենթակա բոլոր հանգամանքների և բոլոր մեղադրյալների վերաբերյալ կա՞ արդյոք տեռորիզմի և իշխանազավթման ապացույց:
Ինչո՞ւ չի Դատախազությունը ցանկանում այդպես անել, որովհետև տվյալ դեպքում հստակ կերևա, որ հանցագործությունը հիմնավորող ապացույց չկա:
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունվարի 15-ին, ժամը 15:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի