Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ

ՀՅԴ-ն 2026 թվականին կայանալիք ընտրություններին կմասնակցի դաշինքային ձևաչափով։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովից հետո հայտարարել է, թե դաշինքի ուղղությամբ քննարկումներ, բանակցություններ են սկսելու առաջիկայում։ Առաջնային քննարկումը «Հայաստան» դաշինքի գործընկերների հետ են լինելու։

«Հավակնում ենք հենց այս դաշինքն ընդլայնել», – ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են Փաշինյանի վարչախմբին հեռացնելու նպատակով։ Հարցին, թե արդյոք դաշինքը ղեկավարելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սաղաթելյանն ասել է՝ դեռ հայտնի չէ, վերջնական որոշում չունեն։ Մարտավարական առումով ՀՅԴ այս քայլն արդարացված է։ Հավաքական ընդդիմությունն ավելի շատ ձայն ունի, քան Նիկոլ Փաշինյանը, հետևաբար անհրաժեշտ է, որ ընդդիմությունն ընտրություններին մասնակցի դաշինքների ֆորմատով։

Միևնույն ժամանակ միամտություն կլինի կարծելը, թե բոլոր ընդդիմադիր ուժերը կարող են ներգրավվել մեկ դաշինքի կազմում։ Ավելին, մեկ խոշոր դաշինքը կարող է խնդիրներ ունենալ։ Փոխարենը պետք է տարբեր դաշինքներ ստեղծել, որոնց կհաջողվի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Իսկ արդեն խորհրդարանում իրականացնել ՔՊ իշխանազրկման սցենարը։

Մի քանի դաշինքների մասնակցությունը թույլ կտա չփոշիացնել ընդդիմադիր ձայները։ Գործող իշխանությունները, բնականաբար, բազմաթիվ կեղծ ուժերի են ներգրավելու ընտրություններում՝ խառնաշփոթ առաջացնելու, ձայները փոշիացնելու համար։ Հենց սա է լինելու ՔՊ առաջնային մարտավարությունը, և դրա դեմ պետք է առնել հնարավորինս խելացի քայլերով։ Հակառակ պարագայում Փաշինյանին կրկին կհաջողվի զավթել իշխանությունը։

Սոնա Ասրյան