Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին

2025-ի դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումարը՝ 5․788․105 դրամը, ռեկորդային էր ոչ միայն անցած տարվա, այլև նախագծի 5-ամյա պատմության համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսվա շահառուն  «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն էր, և հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերին։ 

«Մի դրամի ուժի» 2026-ի առաջին շահառու է ընտրվել «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2020 թվականի պատերազմից հետո և տարբեր մասնագիտական դասընթացներ է ապահովում  պատերազմի վետերանների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տեղահանված արցախցիների համար։  

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց․ «2025 թվականի դեկտեմբերն իսկապես հիշարժան ամիս դարձավ «Մի դրամի ուժի» համար․ մեր համակարգերով կատարված վճարումների թիվը ռեկորդային է և շատ ուրախ ենք, որ այն ամբողջությամբ փոխանցվելու է մեր ամենապայքարող և ուժեղ փոքրիկներին՝ քաղցկեղից բուժվող երեխաներին։ Տարին սկսում ենք կրթական համագործակցությամբ՝ ի դեմս «Ոսումնական առաքելություն» ՀԿ-ի, և «Մի դրամի ուժի»  հունվար ամսում կուտակված գումարն ուղղվելու է ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստմանն, ինչպես նաև անգլերենի ուսուցմանը, քանի որ շարունակում ենք վստահ լինել, որ կրթությունը երկարաժամկետ ներդրում է մարդկանց ապագայի մեջ»։

«Ոսումնական առաքելություն»  ՀԿ նախագահ Զարուհի Շահինյանը նշեց․ ««Մի դրամի ուժի» շրջանակում ստացված գումարն ուղղվելու է շուրջ 70 ուսանողի տեխնոլոգիական և անգլերենի օնլայն ուսուցմանը։ Այժմ ունենք  ծրագրավորման 4 և անգլերենի 8  խմբեր, որտեղ ուսուցումը կազմակերպվում է նպատակային, գործնական և աջակցող միջավայրում, քանի որ բացի անվճար ուսուցումից,  «Ոսումնական առաքելություն»  ՀԿ-ի շահառուների համար մենք նաև մասնագիտական համայնք ենք հանդիսանում, ինչը շատ կարևոր է։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում IDBank-ին և Իդրամին՝ որպես շահառու մեր ՀԿ-ն ներգրավելու համար և վստահեցնում ենք, որ այս աջակցությունը կարևոր  ներդրում է լինելու կրթությունը երիտասարդների համար առավել հասանելի դարձնելու գործում՝ ձևավորելով գիտելիքի, զարգացման և ապագայի նկատմամբ վստահ ուղի»։

Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ