Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Իդրամն ամփոփում է 2025 թվականը

Իդրամ ընկերության համար 2025 թվականը հագեցած տարի էր նոր՝ միջազգային խոշոր գործընկերների հետ նշանակալի համագործակցություններով, վաճառակետերի թվի մեծ աճով, միջազգային մրցանակներով և բազմաթիվ այլ հաջողություններով։ 

Տարվա կարևոր իրադարձությունները հարցազրույցում ամփոփել է Իդրամ ընկերության կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։ 

2025 թվականին Հայաստանի տարածքում ֆիզիկական վաճառակետերի թիվը, որտեղ հնարավոր է վճարել Իդրամ QR-ով, հատեց 26․000-ը, իսկ առցանց խանութներինը՝ 1000-ը։ Բոլոր թե՛ ֆիզիկական, թե՛ առցանց վաճառակետերում հնարավոր է վճարել Rocket Line թվային ապառիկի միջոցով, իսկ 12․000-ից ավելի վաճառակետերում գործում է Rocket Line 0%-ը։ 

Նա անդրադարձել է նաև տարվա առաջին մեծ համագործակցությանը AliPay+-ի հետ, որի արդյունքում Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռնվել Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։ Կարևոր է նշել, որ Իդրամի օգտատերերի համար նույնպես լայն հնարավորություններ են բացվում, քանի որ այս պահին արդեն իրենց Idram&IDBank հավելվածով նրանք հնարավորություն ունեն վճարումներ իրականացնել AliPay+-ի QR-ով աշխարհի 57 երկրում։

Երկրորդ նշանակալի համագործակցությունը առևտրային ծավալներով աշխարհում մեծությամբ երկրորդ կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ էր։ Արդյունքում Հայաստանում գտնվելիս Bybit հավելվածի օգտատերերը կարող են իրենց հավելվածով շուրջ 26․000 առևտրային կետերում և 1000-ից ավել առցանց խանութներում կատարել Իդրամ QR վճարումներ։ 

Գրիգորի Յոլյանի խոսքով՝ արդեն իսկ հայտարարվել է նոր ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին Tencent-ի TenPay Global և WeChat Pay (Weixin Pay) վճարային հարթակների հետ։ 

Յոլյանը խոսել է նաև 2026 թվականի պլանների և սպասվելիք իրադարձությունների մասին։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ