Պահանջում ենք դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։
Գիտակցելով, որ այդ արշավը հակաօրինական է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տեսանկյունից ու հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, խստորեն դատապարտում ենք Փաշինյանի և նրա որոշ աջակիցների այդ հանցավոր գործողությունները։
ՀՀ իշխանություններից պահանջում ենք.
- Անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ, Վեհափառ Հայրապետի և հոգևորականների դեմ սանձազերծած արշավը և որևէ պատրվակով այլևս երբեք չմիջամտել Եկեղեցու գործերին, ներքին կյանքին և ծեսերին։
- Անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող հոգևորականներին և դադարեցնել նրանց ապօրինի քրեական հետապնդումը։
- Ապօրինաբար զավթված Հովհաննավանքը անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը։ [Հավելում, 14 հունվարի, 2026]. Անհապաղ վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը ապօրինաբար զավթված Թալինի Սբ Աստվածածին եկեղեցին, Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցին և հովվատունը։
- Վերականգնել «Շողակաթ» հեռուստաընկերության հանրային կարգավիճակը և եթերը։
- Վերականգնել Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ իր ավանդական ժամին (դեկտ. 31, ժ. 23։40)։
Հաշվի առնելով, որ վերոնշյալ հակաեկեղեցական արշավը կոպտորեն խախտում է ՀՀ բազում քաղաքացիների՝ հոգևորականների և հավատացյալների, իրավունքները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում ենք կատարել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով սահմանված իր լիազորությունը.
- Ընդունել սույն հայտարարությունը որպես մարդու իրավունքների խախտման մասին բողոք և Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավի ընթացքում կատարված խախտումների քննություն նախաձեռնել՝ հոգևորականների և հավատացյալների ոտնահարված իրավունքների խախտումների դեպքերը բացահայտելու և գրանցելու համար։
- Պատրաստել և հրապարակել արտահերթ զեկույց` նախորդ կետով նկարագրած իրավունքների խախտումների վերաբերյալ։
- Հրապարակային և աներկբա գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողություններին։
- Տեղեկացնել դրանց մասին համապատասխան միջազգային գործընկերներին։
Ազգային ժողովի պատգամավորներից պահանջում ենք.
- Հրապարակավ և աներկբայորեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողությունները։
- Ստեղծել քննիչ հանձնաժողով և քննել Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ և իշխանական այլ լծակների ապօրինի օգտագործումը հակաեկեղեցական և անձամբ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավում։
Գիտակցելով ԵՄ աջակցության կարևորությունը Նիկոլ Փաշինյանի համար` հորդորում ենք ԵՄ անդամ երկրների պաշտոնյաներին դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները, ՀՀ իշխանություններից պահանջել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։
Դիմում ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակաեկեղեցական արշավի պատճառով ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերն ուշադրության կենտրոնում պահելու և դրանք դատապարտելու կոչով։
Առաջարկում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենին, նույն կառույցի կրոնի և հավատքի ազատության հարցերով փորձագիտական խորհրդի անդամներին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել ԵԱՀԿ ղեկավարությանը։
Առաջարկում ենք ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի՝ կրոնի և հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել բարձր հանձնակատարին։
21 դեկտեմբերի, 2025թ.
|
Անի Հակոբյան |
կինոգետ |
|
Վահագն Մխոյան |
ինժեներ |
|
Գագիկ Սարոյան |
բանաստեղծ |
|
Լիլիթ Մխիթարյան |
վավերագրող |
|
Նազենիկ Սարոյան |
լրագրող |
|
Լիլիթ Հարությունյան |
լրագրող |
|
Սաթիկ Սեյրանյան |
լրագրող |
|
Արմինե Ադիբեկյան |
սոցիոլոգ |
|
Անժելա Էլիբեգովա |
քաղաքագետ, ք․գ․թ․ |
|
Սոնա Տռուզյան |
լրագրող |
|
Գուրգեն Բավեյան |
օպերային երգիչ |
|
Մարիամ Կանայան |
գեղարվեստական խմբագիր, իրավապաշտպան |
|
Արմեն Կանայան |
ճարտարապետ |
|
Արմենուհի Կանայան |
ճարտարապետ |
|
Նունիկ Ավետիսյան |
լեզվաբան, խմբագիր |
|
Հրաչյա Խաչատրյան |
ինժեներ, տ․գ․թ․ |
|
Նարե Սիմոնյան |
իրավապաշտպան |
|
Արսեն Բաբայան |
իրավապաշտպան |
|
Ռաֆայել Իշխանյան |
իրավապաշտպան |
|
Անի Ադիգյոզալյան |
հնագետ |
|
Դավիթ Հայրապետյան |
հոգեբան, հ.գ.թ., դոցենտ |
|
Արփինե Քոչարյան |
բժիշկ, գիտնական |
|
Հովհաննես Իշխանյան |
ռեժիսոր, վավերագրող |
|
Լիլիթ Բլեյան |
երգահան, թարգմանիչ |
|
Գուրգեն Խանջյան |
արձակագիր |
|
Նառա Վարդանյան |
արձակագիր |
|
Նարինե Կռոյան |
արձակագիր |
|
Վիոլետ Գրիգորյան |
բանաստեղծ |
|
Արմինե Պետրոսյան |
արևելագետ |
|
Իննա Մխիթարյան |
ռեժիսոր, վավերագրող |
|
Արթուր Սահակյան |
ռեժիսոր, բեմադրիչ |
|
Արամ Աբրահամյան |
լրագրող, հրապարակախոս, երաժշտագետ |
|
Աննա Իսրայելյան |
լրագրող, խմբագիր |
|
Հերմինե Ավագյան |
բանաստեղծ, արձակագիր |
|
Գեղամ Ստեփանյան |
իրավապաշտպան |
|
Դավիթ Հակոբյան |
դերասան, բեմադրիչ |
|
Շուշան Պետրոսյան |
երգչուհի |
|
Արմեն Խաչիկյան |
սոցիոլոգ |
|
Արեգ Սավգուլյան |
պատմաբան |
|
Արմեն Մանվելյան |
պատմաբան |
|
Սուրեն Մանուկյան |
պատմաբան, ցեղասպանագետ |
|
Վահե Բեգոյան |
դիրիժոր, կոմպոզիտոր |
|
Արման Նուռ |
նկարիչ, քանդակագործ |
|
Արթուր Հայրապետյան |
գրող |
|
Արևիկ Մկրտչյան |
գեղանկարիչ |
|
Հրաչյա Մկրտչյան |
երաժիշտ |
|
Էդգար Էլբակյան |
քաղաքագետ |
|
Արսեն Գրիգորյան |
երգիչ |
|
Դավիթ Ամալյան |
երգիչ, երգահան |
|
Սուսաննա Մելիքյան |
ազգագրագետ |
|
Սուսաննա Հովհաննիսյան |
գրականագետ |
|
Դավիթ Սահակյանց |
ռեժիսոր, մուլտիպլիկատոր, նկարիչ |
|
Գագիկ Հարությունյան |
վավերագրող |
|
Հարություն Պողոսյան |
Ճարտարապետ, սցենարիստ |
|
Մենուա Սողոմոնյան |
պատմաբան |
|
Ժիրայր Շահրիմանյան |
կոմպոզիտոր |
|
Արսեն Ջուլֆալակյան |
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, գ.թ. |
|
Լիլիթ Արզումանյան |
գրականագետ |
|
Աննա Մայիլյան |
երգչուհի |
|
Միքայել Ոսկանյան |
թառահար, կոմպոզիտոր |
|
Աշոտ Գրիգորյան |
գրող, տնտեսագիտության թեկնածու |
|
Աշոտ Ավագյան |
նկարիչ, քանդակագործ |
|
Հուսիկ Արա |
բանաստեղծ |
|
Պիետրո Շաքարյան |
պատմաբան, դասախոս |
|
Տիգրան Ավետիսյան |
կիթառահար, երգահան |
|
Արսեն Գասպարյան |
քաղաքագետ, ք.գ.դ. |
|
Ռուբեն Մելիքյան |
իրավապաշտպան |
|
Սարգիս Արզումանյան |
բեմադրիչ |
|
Արթուր Գևորգյան |
նկարիչ, քանդակագործ |
|
Մարգարիտ Սարգսյան |
կոմպոզիտոր, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր |
|
Անահիտ Ղազանչյան |
կառավարման մասնագետ |
|
Անի Ավագյան |
լրագրող |
|
Վահե Հովհաննիսյան |
հանրային գործիչ |
|
Սարգիս Զեյթունյան |
Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս |
|
Օլգա Նուրիջանյան |
երաժշտագետ |
|
Լիլիթ Մարտիրոսյան |
երաժշտագետ |
|
Աիդա Ավետիսյան |
կենսաբան |
|
Լուսինե Ոսկանյան |
երաժշտական ոլորտի փորձագետ |
|
Եվա Հակոբյան |
լեզվաբան, քաղաքագետ |
|
Բյուրակն Իշխանյան |
գրող |
|
Անի Ռափյան |
լրագող |
|
Անի Ղարաբաղցյան |
ծրագրերի կառավարիչ |
|
Լեո Վարդանյան |
նկարիչ |
|
Հռիփսիմե Խանզադյան |
կրթության փորձագետ |
|
Գայանե Գրիգորյան |
լուսանկարիչ |
|
Աննա Կոստանյան |
ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր |
|
Դավիթ Ղահրամանյան |
լուսանկարիչ, վավերագրող |
|
Անի Արթենյան |
բիզնես կառավարման մասնագետ |
|
Ապրես Զոհրաբյան |
արևելագետ |
|
Գոհար Ղալաչյան |
բանասեր, լեզվաբան |
|
Արսեն Ղազարյան |
ուսուցիչ |
|
Սուսաննա Սիմոնյան |
մաթեմատիկոս |
|
Քրիստինե Գրիգորյան |
վիրաբույժ |
|
Սայիդա Պողոսյան |
իրավագետ, հասարակական գործիչ |
|
Ռոզեթ Ուստակարայան |
օպերային երգչուհի, նկարիչ-դիզայներ |
|
Ռուզաննա Խաչատրյան |
լրագրող |
|
Ատոմ Մխիթարյան |
Մանկավարժության դոցենտ |
|
Աստղիկ Ավետիսյան |
ԵՊՀ դոցենտ |
|
Հովհաննես Խուդոյան |
իրավապաշտպան |
|
Կարեն Միրզոյան |
արտակարգ և լիազոր դեսպան |
|
Արտակ Ապիտոնյան |
արտակարգ և լիազոր դեսպան |
|
Արայիկ Արշակյան |
արևելագետ |
|
Դավիթ Մաթևոսյան |
ռեժիսոր, խմբագիր, թարգմանիչ |
|
Կարեն Վրթանեսյան |
հասարակական գործիչ |
|
Արամ Պետրոսյան |
իրավաբան |
|
Տիգրան Ավետիսյան |
Երաժիշտ |
|
Զարուհի Մուրադյան |
նկարիչ |
|
Հասմիկ Հարությունյան |
երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ |
|
Սերգեյ Սարգսյան |
օպերային թատրոնի մեներգիչ |
|
Աննա Պողոսյան |
երգչուհի, ԵՊԿ դոցենտ |
|
Գրիգոր Հարությունյան |
կինոռեժիսոր |
|
Մոնի Հովսեփյան |
նկարիչ |
|
Սիրանույշ Գալշոյան |
թուրքագետ, բ.գ.թ., դոցենտ |
|
Էլեն Արզումանյան |
բանասեր |
|
Մհեր Սահակյան |
երաժիշտ, արծաթագործ |
|
Աննա Ներկարարյան |
երաժիշտ, բանասեր |
|
Հովհաննես Մկրտչյան |
երաժիշտ |
|
Ինգա Իսահակյան |
բանաստեղծ, հոգեբան |
|
Մանուշակ Ղլչյան |
երկրաբան, ազգագրագետ |
|
Վարդուհի Դավթյան |
երաժիշտ, պրոդյուսեր |
|
Էլեն Պետրոսյան |
նկարիչ |
|
Դիանա Գալստյան |
արտ-թերապևտ |
|
Վաղինակ Ղազարյան |
լուսանկարիչ |
|
Տիգրան Տեր Ստեփանյան |
երաժիշտ |
|
Մարինա Մխիթարյան |
զարգացման փորձագետ |
|
Արաքս Մանսուրյան |
երաժիշտ |
|
Լիլիթ Մելիքյան |
նկարիչ-դիզայներ |
|
Մարիամ Մանսուրյան |
հնագետ |
|
Ալիսա Սարհատյան |
բանասեր |
|
Սեդա Ղլչյան |
ազգագրագետ |
|
Կարեն Մամիկոնյան |
երաժիշտ |
|
Մուշեղ Մայիլյան |
երաժիշտ |
|
Հմայակ Ռոստոմյան |
երաժիշտ |
|
Հայկ Գևորգյան |
սցենարիստ |
|
Սոֆիա Դիլանյան |
սոցիոլոգ |
|
Անդրեյ Միրզոյան |
պատմաբան |
|
Արաքսյա Մուշեղյան |
երաժիշտ |
|
Մարկ Կարապետյան |
դերասան, երգիչ |
|
Տաթևիկ Ղարիբյան |
դերասանուհի |
|
Տիգրան Սուչյան |
շեփորահար, Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար |
|
Լուսինե Հարությունյան |
դերասանուհի |
|
Արմինա Դարբինյան |
մշակութաբան, երաժշտագետ |
|
Հասմիկ Աբովյան |
դերասանուհի |
|
Աիդա Ավետիսյան |
երաժիշտ |
|
Աննա Ավետիսյան |
երգչուհի |
|
Հրաչուհի Բրուտյան |
պատմաբան, թանգարանագետ |
|
Աշոտ Մկրտչյան |
պատմաբան |
|
Գագիկ Ստեփանյան |
պատմաբան |
|
Անի Խուդավերդյան |
պատմաբան |
|
Հռիփսիմե Մելիքսեթյան |
բանասեր, մանկավարժ |
|
Ժասմեն Ղևոնդյան |
բանասեր |
|
Վահան Միքայելյան |
պատմաբան, ազգաբան |
|
Աշխունջ Պողոսյան |
պատմաբան-ազգաբան, գորգագետ |
|
Տատյանա Մինասյան |
բանասեր |
|
Ռիմա Հարությունյան |
մանկավարժ |
|
Թագուհի Ղևոնդյան |
մանկավարժ |
|
Սուսաննա Մուրադյան |
պատմաբան |
|
Մարտա Հախնազարյան |
լրագրող |
|
Գայանե Մելիքյան |
ինժեներ-էներգետիկ |
|
Արաքսյա Սարգսյան |
ռադիոինժեներ |
|
Գուրգեն Բարենց |
բանաստեղծ, թարգմանիչ |
|
Անի Կարապետյան |
տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ |
|
Գոռ Ավագյան |
ծրագրավորող |
|
Անահիտ Հովհաննիսյան |
իրավաբան |
|
Տիգրան Աբրահամյան |
իրավաբան |
|
Գայանե Աբրահամյան |
իրավաբան |
|
Արամ Կարապետյան |
տնտեսագետ |
|
Դիանա Դիմոպուլո |
զբոսավար |
|
Դավիթ Բախշիյան |
երաժիշտ |
|
Դավիթ Ստեփանյան |
ճարտարապետ |
|
Բագրատ Մովսեսյան |
պատմաբան |
|
Հերմինե Ավանեսյան |
պատմաբան |
|
Ասյա Մովսեսյան |
մանկավարժ |
|
Կարինե Փանոսյան |
զբոսավար |
|
Հովիկ Ավանեսով |
պատմաբան |
|
Անի Ապիտոնյան |
հոգեբան |
|
Նաիրա Մարգարյան |
տնտեսագետ |
|
Սոնա Հովհաննիսյան |
մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ |
|
Բուրաստան Մովսիսյան |
ֆիզիկոս |
|
Սոնա Մաթևոսյան-Զալևսկա |
երգչուհի |
|
Աիդա Մաթևոսյան |
երաժիշտ |
|
Գայանե Շագոյան |
երաժշտագետ, հրատարակիչ |
|
Մարգարիտ Կանայան |
երաժիշտ |
|
Համազասպ Աբրահամյան |
հնագետ |
|
Վարուժան Գեղամյան |
թյուրքագետ, պ.գ.թ. |
|
Գևորգ Էմին–Տերյան |
խմբագիր, գրականագետ, բ․գ․թ․ |
|
Սոնա Խաչատրյան |
արևելագետ |
|
Միլենա Այվազյան |
արևելագետ |
|
Լարիսա Ալավերդյան |
իրավապաշտպան |
|
Նարե Արամյան |
իրավապաշտպան |
|
Մարինա Գրիգորյան |
լրագրող |
|
Ֆլորա Նախշքարյան |
լրագրող |
|
Արսեն Կարապետյան |
ճարտարապետ |
|
Գոհար Մելոյան |
սահմանադրագետ |
|
Անելի Դանիելյան |
մանկավարժ |
|
Աբրասիմ Աթոյան |
իրավաբան |
|
Տաթևիկ Սողոյան |
իրավապաշտպան |
|
Անի Ղուկասյան |
լեզվաբան |
|
Ալվարդ Նազարյան |
լրագրող |
|
Մերի Պողոսյան |
երաժիշտ |
|
Արփինե Մարտիրոսյան |
քաղաքագետ, ցեղասպանագետ |
|
Ազատուհի Մկրտչյան |
թարգմանիչ |
|
Գևորգ Գրիգորյան |
բժիշկ, առողջապահության կազմակերպիչ |
|
Նաիրա Կարապետյան |
արևելագետ |
|
Նարինե Աղաբեկյան |
քաղաքագետ, միջազգայնագետ |
|
Մարգրետտա Միրզոյան |
տնտեսագետ |
|
Սաթենիկ Ղազարյան |
աստղագետ, ֆմ.գ.թ. |
|
Անահիտ Եսայան |
բանասեր, հրապարակախոս |
|
Նարինե Պետրոսյան |
բժիշկ |
|
Արմեն Հակոբյան |
լրագրող |
|
Նարեկ Գալստյան |
քաղաքագետ, պ.գ.թ. |
|
Հասմիկ Երեմյան |
իրավաբան |
|
Նատալյա Սարջանյան |
լեզվաբան |
|
Ռուզաննա Ավագյան |
տնտեսագետ |
|
Գայանե Անանյան |
քաղաքագետ, գրող |
|
Իսկանդար Միսկարյան |
բժիշկ |
|
Տիգրան Չանդոյան |
քաղաքագետ, քրդագետ |
|
Սյուզի Բադոյան |
լրագրող |
|
Ռուբեն Կարապետյան |
արտակարգ և լիազոր դեսպան |
|
Սրբուհի Ստամբոլցյան |
երգչուհի, երգահան |
|
Արփինե Սիմոնյան |
լրագրող |
|
Մարինե Ղարախանյան |
բանասեր |
|
Հենրիկ Սայադյան |
նկարիչ, ռեստավրատոր |
|
Լիզա Ճաղարյան |
լրագրող, խմբագիր |
|
Հրանտ Թոխատյան |
դերասան |
|
Ռազմիկ Մարտիրոսյան |
լրագրող |
|
Հասմիկ Հովհաննիսյան |
լեզվաբան |
|
Արմեն Ավետիսյան |
բ.գ.դ., հանրային գործիչ |
|
Սրբուհի Աղաբաբյան |
իրավագետ, մանկավարժ |
|
Քրիստինե Չթչյան |
ջութակահար |
|
Արեգ Նազարյան |
երգահան |
|
Մարիետ Սիմոնյան |
մանկավարժ |
|
Արարատ Զորյան |
լուսանկարիչ |
|
Լիլիկ Ստեփանյան |
դասախոս |
|
Ալիսա Գևորգյան |
լրագրող |
|
Լիլիթ Դավթյան |
հոգեբան |
|
Հասմիկ Սիմոնյան |
բանաստեղծ |
|
Անի Ապրեսյան |
հետազոտող |
|
Հերմինե Նավասարդյան |
բանաստեղծ |
|
Աշոտ Մանուկյան |
ինժեներ |
|
Հասմիկ Գրիգորյան |
մանկավարժ |
|
Կարինե Հարությունյան |
լրագրող |
|
Տաթև Զորյան |
քաղաքագետ |
|
Արմինե Խանամիրյան |
բժիշկ |
|
Մարիյա Գալստյան |
խմբավար, մանկավարժ |
|
Նարինե Խաչատրյան |
կոմպոզիտոր |
|
Լիլա Հովհաննիսյան |
ռեժիսոր |
|
Քնարիկ Նազարյան |
լեզվաբան, թարգմանիչ |
|
Արամ Արսենյան |
գրող, թարգմանիչ |
|
Նաիրա Նիկողոսյան |
երաժիշտ |
|
Կարինե Ստեփանյան |
ճարտարագետ |
|
Էլմիրա Գրիգորյան |
ինժեներ |
|
Ծովինար Տալյան |
երաժիշտ, լեզվաբան |
|
Լուսինե Վեհապետյան |
ճարտարապետ |
|
Կարինե Ջանոյան |
երաժիշտ |
|
Ջիվան Նադարյան |
փաստաբան |
|
Լուսինե Թովմասյան |
երաժիշտ |
|
Կարինե Վանեսյան |
լրագրող |
|
Ալինա Բաղդասարյան |
մանկավարժ |
|
Ամալիա Գրիգորյան |
գրականագետ |
|
Աստղիկ Հակոբյան |
լրագրող |
|
Նանե Թորոսյան |
ֆինանսիստ |
|
Փառանձեմ Պողոսյան |
տնտեսագետ |
|
Անի Ապրեսյան |
հետազոտող |
|
Գոհար Հակոբյան |
լրագրող |
|
Էմմա Բաղդասարյան |
բանասեր |
|
Թամարա Հարությունյան |
ֆինանսիստ |
|
Անահիտ Մանուկյան |
լեզվաբան |
|
Սանդրա Վարդանյան |
իրավաբան |
|
Մերի Մուսինյան |
լրագրող |
|
Միքայել Մկրտչյան |
ճարտարապետ |
|
Լիլիթ Հակոբյան |
կինոգետ |
|
Սառա Գալստյան |
խմբագիր |
|
Էմիկ Ալեքսանդրի |
թարգմանիչ |
|
Լիլիթ Մանուկյան |
լրագրող |
|
Մարինե Ստեփանյան |
արևելագետ |
|
Աստղիկ Կարապետյան |
լրագրող |
|
Սիրվարդ Համբարյան |
պատմաբան |
|
Սերգեյ Սաֆրազյան |
իրավաբան |
|
Լուսինե Վեհապետյան |
ճարտարապետ |
|
Նունե Մինասյան |
մաթեմատիկոս, արվեստագիտության թեկնածու |
|
Վահե Խաչատրյան |
արևելագետ |
|
Գոհար Սահակյան |
մատենագետ, գրադարանավար |
|
Զոյա Բարսեղյան |
հանր. կապերի և հաղորդակցության մասնագետ |
|
Իզաբելլա Աբգարյան |
Երևանի ավագանու անդամ |
|
Նելլի Գրիգորյան |
լրագրող |
|
Ռուզաննա Աբրահամյան |
մանկավարժ |
|
Լյուդմիլա Բարսեղյան |
տնտեսագետ |
|
Գայանե Սարգսյան |
երաժիշտ, մանկավարժ |
|
Նաիրա Շահնազարյան |
լրագրող |
|
Կարինե Յալանուզյան |
բանասեր |
|
Սուսաննա Մոսոյան |
տնտեսագետ |
|
Արև Պապիկյան |
մաթեմատիկոս, ֆինանսիստ |
|
Հայկուհի Հովհաննիսյան |
մանկավարժ |
|
Արմեն Ավետիսյան |
բանասեր, բ.գ.թ. |
|
Վահագն Մինասյան |
մաթեմատիկոս, ֆ.մ.գ.թ. |
|
Արաքսյա Հակոբյան |
դեղագետ-քիմիկոս |
|
Աշոտ Մինասյան |
ինժեներ, ձեռնարկատեր |
|
Ծովինար Գալստյան |
բանասեր, մանկավարժ |
|
Արթուր Բերբերյան |
գործարար |
|
Մարիամ Բաղդասարյան |
պատմաբան |
|
Աշխեն Հակոբյան |
տնտեսագետ |
|
Ժորա Զուրաբյան |
նախկին զինվորական |
|
Հայկուհի Հովհաննիսյան |
մանկավարժ |
|
Արմինե Սախոյան |
լրագրող |
|
Ռայա Հակոբյան |
բժշկուհի |
|
Աննա Խաչատուրյան |
ինժեներ |
|
Արփի Սիրադեղյան |
բանասեր |
|
Ասյա Թոմոյան |
մանկավարժ |
|
Եսթեր Գյուրջյան |
ծրագրավորող |




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ