Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին
«Թրամփի ուղու» վերաբերյալ հայ-ամերիկյան փաստաթուղթը բացահայտեց, որ Փաշինյանը ոչ թե խաղաղություն և բարգավաճում է բերում Հայաստանին, այլ նոր վտանգների առջև է կանգնեցնում։ Մինչ ՀՀ գործող իշխանությունները ինքնիշխանությունը զիջում են ԱՄՆ-ին, տարածաշրջանը վերածվելու է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի թիրախի, ընդ որում՝ լեգիտիմ։ Փաշինյանական իշխանությունը նաև «բալանսավորման» քաղաքականության կոչերի ֆոնին վտանգում է հայ-իրանական հարաբերությունները՝ Իրանում ծավալվող իրադարձությունների ֆոնին։ Հայաստանում Իրանի դեսպանը երեկ ուղիղ տեքստով իր դժգոհությունն է հայտնել։
Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, թե Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն։ Դեսպանը, մասնավորապես, դժգոհել է իր երկրում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից։ Այդ ակցիաների մասնակիցները բողոքում էին Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում։ Ըստ դեսպանի՝ եթե «թշնամական ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու»։
«Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, նրանք շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Եվ ի հեճուկս մեր բողոքի՝ այդ գործընթացը շարունակվում է», – ասել է դեսպանը՝ նշելով, որ իրենք բողոքել են Հայաստանի պատկան մարմիններին, սակայն դա արդյունք չի տվել, ցույցերը շարունակվել են։
Դիվանագետի խոսքով՝ Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ «ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության և ժողովրդի կողքին»։ ՀՀ ՆԳՆ-ից մի անատամ հայտարարություն են տարածել՝ ասելով, թե պաշտպանում են Իրանի դեսպանատունը, օրենքով սահմանված կարգով էլ թույլատրում բողոքի ակցիաները։ Բայց փաստը մնում է փաստ, որ հարավային առանցքային հարևանը ունի խիստ ընդգծված բացասական դիրքորոշում։
Աննա Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի