Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Մահացել է Գագիկ Եգանյանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի  69-րդ տարում   կյանքից հեռացել  է ՀՀ պետական և հասարակական գործիչ պարոն Գագիկ Եգանյանը 

Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝  Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝  պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։ 

Հայաստանի Հանրապետության պետական և հանրային  գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Պետական Համալսարանի  վաստակաշատ դասախոս,  մարդ, ով  իր կյանքով ու մասնագիտական-պրոֆեսիոնալ գործունեությամբ Հայաստանի պատմության տարբեր փուլերում, իր զբաղեցրած բոլոր պաշտոններում պայքարել է հզոր հայրենիք և պետություն ունենալու իր երազանքի համար։  
Պետական մտածողությունն է մղում մարդուն համակարգաստեղծ  գործունեության։ Գագիկ Եգանյանի ստեղծած ազգային  համակարգերը հատկապես՝ սոցիալական և միգրացիոն ոլորտներում միաժամանակ և՛ մարդակենտրոն, և՛ պետականակենտրոն լինելով՝ արդիական են և այսօր էլ  շարունակում են գործել։ 


Գագիկ  Եգանյանը  լինելով պետական գործիչ, իրապես՝ Պետության մարդն էր, իսկ  իր մարդկային բարձր հատկանիշների և հայրենի երկրի հետ աստվածային կապերով կապված՝ Երկրի մարդն էր նաև։ Քանզի իրապես՝  Պետության և Երկրի  մարդ լինելու համար  պրոֆեսիոնալիզմի հետ նաև ազգային մտածելակերպ, հոգևոր պաշար, վերջապես,  երկրի, հայրենիքի,  պարզ մարդու հանդեպ սրտացավ վերաբերմունք պիտի ունենալ․․․
Գագիկ Եգանյանը չլինելով հոգևորական, անգնահատելի ներդրում է ունեցել հայրենի հասարակության հոգևոր զարգացման գործում՝ լինելով բազմաշատ հայորդիների կնքահայր-ուսուցիչ և ներգրավված լինելով եկեղեցիների բարեկարգման և վերաօծման գործընթացներում։ 

Վստահաբար, լեռնագնացության հանդեպ իր մեծ սերն էլ՝ հայոց լեռնագագաթները և Արարատի գագաթը անգամներ նվաճողի նրա  հոգին՝ լույսերի մեջ պահելով կտանի վեր, վեր դեպի այն  շռայլ լույսը, որ երկրային ու երկնային՝   աստվածային կապով կապված՝ վեհ է, սեր է և հոգևոր է․․․

Հետևեք մեզ՝ այստեղ