Այսօր միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Օգոստոսի 6-ը Հիրոսիմայի օրն է, առավել հայտնի որպես միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս ամսաթվը հիշեցնում է 1945թ. օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունները՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, հաղորդում է Calend-ը:
ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծումն ու դրա առաջին փորձարկումը նոր սկիզբ դրեց մարդկության պատմության մեջ: Այդ պահից ի վեր ոչ ոք ապահովագրված չէ նոր զենքի ամենակործան ուժից եւ դրա հետեւանքներից:
1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ավիացիան ռմբակոծության ենթարկեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը: Ռմբակոծություն ոչ այդան ռազմական բնույթ էր կրում, որքան նոր զենքի փորձարկում էր համարվում:
Արդյունքը, ինչպես եւ սպասվում էր, կործանիչ էր: Օգոստոսի 6-ին, ժամը 08:15-ին, 10 000 մ բարձրությունից Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ է գցվել: «Փոքրիկ» ռումբը պայթել է 600 մ բարձրության վրա: Մեկ ակնթարթում զոհվել է 80 հազար մարդ, անհետ կորել ավելի քան 12 հազարը, մոտ 40 հազարը վնասվածք ստացել: Իսկ 3 օր անց ՝ օգոստոսի 9-ին, երկրորդ ռումբը գցվեց Նագասակի քաղաքի վրա: «Գերմարդ» ռումբը գցվեց առավոտյանը ժամը 11:00-ին եւ 73 հազար մարդու կյանք խլեց:
Երկու ռմբակոծությունների արդյունքում տուժեց ավելի քան 300 հազար մարդ, շուրջ 200 հազար մարդ ճառագայթման ենթարկվեց:
Հիրոսիման դարձավ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի խորհրդանիշը:
Ամեն տարի այս օրը աշխարհի շատ երկրներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում միջուկային զենքի դեմ եւ աշխարհում խաղաղության համար:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...