Թուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այլևս անթաքույց ցուցադրում է պաշտոնական Անկարայի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ «Փառք Աստծո, տեսնում ենք, որ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելը նաև Ադրբեջանի ուզածով է լինում, քանի որ, ինչպես ասել ենք, այն կարևոր է «Միջին միջանցքի» համար», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Տրամաբանորեն կարող է հարց ծագել, թե ինչու հիմա Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն է անում, որը կարող է կրքեր բորբոքել հայ հանրության շրջանում, Փաշինյանին էլ թուրքական թելը թելելու մեջ մեղադրել։ Իրականում Թուրքիան լրջորեն մտահոգ է, որ Փաշինյանն ու իր թիմը չկարողանան վերարտադրվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և այլևս բացահայտ են խաղում։ Որոշ ժամանակ անց էլ Թուրքիան ու Ադրբեջանը պարզապես կանցնեն սպառնալիքների, որ եթե ՀՀ բնակչությունը չընտրի Փաշինյանին, նոր ռազմական էսկալացիա կլինի։ Ի դեպ, Ֆիդանը նաև հայտարարել է, թե թե՛ ռազմավարական տեսանկյունից, թե՛ տարածաշրջանի ձևաչափով Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքով միանալը կարևոր է։ Ընդ որում, նա նշել է, թե իրենք կողմ են բացառապես Ադրբեջանի պատկերացումներին։
Ըստ էության, Թուրքիայի ԱԳ նախարարը փաստում է, որ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը ՀՀ վարչապետի պաշտոնում բխում է բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։ Արդյոք ՀՀ քաղաքացին կհամակերպվի՞, որ իր երկիրը շարունակի ղեկավարել թշնամու խամաճիկը, թե՞, ի վերջո, կհեռացնեն Փաշինյանին՝ երկիրը վերադարձնելով բնականոն զարգացման հուն։
Աննա Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի