Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև 2026 թվականի հունվարի 4-ից արդեն անցել է մոտ երկու շաբաթ, սակայն դեռևս հայ հանրության մեջ կարծես կասկածներ կան՝ արդյո՞ք ՀՀ վարչապետի գլխավորությամբ և մի «վաշտ» եղբայրադավների մասնակցությամբ նոր աղանդ է ստեղծվում հայաստանյան կրոնական դաշտում։ Իմ դիտարկմամբ, այո, 2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետի կեցավայրում ստորագրված, թեև իրավաբանական ուժ չունեցող, սակայն իրենց ներքին կազմակերպչական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթը վկայում է հենց դրա մասին։

Աղանդ բառը վիրավորական է ընկալվում, սակայն ես դա «աբարոտկա խլելու» համար չեմ ասում, ինչպես դա անում են ՀՀ վարչապետը կամ այլ քպականները Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին խոսելիս։ Կհակադարձեն՝ ասելով, որ աղանդապետի ասածը մի քանի բարձրաստիճան հոգևորականներին է վերաբերում, սակայն դա նույնքան կեղծ ու շինծու է, որքան նրանց՝ Եկեղեցում բարենորոգում կատարելու մասին հայտարարությունները։ Ես պարզապես փաստ եմ արձանագրում, որ Հայաստանում ՀՀ վարչապետի առաջնորդությամբ այլևս գործում է «Եկեղեցու բարենորոգում» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդը, որը, ըստ իս, շատ հնարավոր է՝ շուտով նաև պետական գրանցում ունենա։

Ես չեմ բացառում, որ որոշ եղբայրադավ սրբազաններ կարող են Եկեղեցում բարեփոխումներ կատարելու ազնիվ մղումներ ունենալ, սակայն հենց այդ սրբազաններին հարցս ուղղեմ. սրբազան հայրեր, դուք իսկապես չեք տեսնո՞ւմ, թե ում նվագի տակ եք պարում, դուք չեք հասկանո՞ւմ, որ ձեզ օգտագործելով՝ նոր ազգակործան աղանդ է ստեղծվում։ Այդ ի՞նչ վախ է մթագնել ձեր միտքը։ Ո՞ւմ հետ եք ձեր ապագան կապել։ Հիմա էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դատական հայցերով եք հանդես գալիս և ուզում եք ասեք, որ Եկեղեցի եք բարենորոգո՞ւմ։ Ձեր կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացրած դատական հայցն արդեն իսկ փաստում է, որ դուք թեև դեռևս կարգալույծ չեք հռչակված, սակայն ավելի կտրված եք Եկեղեցուց, քան թե ինձ նման շատ կարգալույծ եղած հոգևորականներ։ Ոչ մի կարգալույծ հոգևորականի մտքով անգամ չէր անցնի դատական հայց ներկայացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Ես նույնիսկ չեմ հիշում, որ որևէ այլ կրոնական կազմակերպություն, որոնց մենք սովոր ենք աղանդ համարել, փորձեր դատական հայց ներկայացնել ընդդեմ Հայ եկեղեցու։ Ենթադրում եմ, որ դա ձեր աղանդապետի հիվանդագին երևակայության հերթական ազգակործան «աննախադեպ» քայլն է, որին դուք միացաք։ Չասեք, թե Գևորգ սրբազանն է հայցը ներկայացրել: Հայցը Գևորգ սրբազանը չի ներկայացրել, հայցը բոլորդ միասին եք ներկայացրել։ Ոչնչի հասնել դուք չեք կարող, քանի որ ձեր քրիստոսամարտ ընթացքն ի սկզբանե արդեն դատապարտված է ձախողման։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում