Ներիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի։ «Եթե որևէ բան չփոխվի, այսինքն՝ եթե վարչությունը նոր նիստ չանի, որտեղ կորոշի, որ Հայկի նկատմամբ սխալ են արել, և ինձ չընդգրկեն, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ նաև, որ նման ցանկություն չունեմ, անգամ չեմ բողոքարկի այս որոշումը»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սարգսյանը՝ հավելել, թե մինչև 2026 թվականի նոր ընտրությունները կաշխատի իր լիազորությունների շրջանակում և կիրականացնի բոլոր այն նպատակները, որ ունի ՔՊ կուսակցությունը։
Հարցին, թե Փաշինյանի հետ հանդիպում պլանավորված է, Սարգսյանը պատասխանել է, որ նման պլաններ չունի, քանի որ անհրաժեշտություն չի տեսնում։ «Ես հասկացա, որ ՔՊ վարչությունը, որը ունի 20 անդամ, չի ցանկանում, որ ես լինեմ նախընտրական ցուցակում»,– ասել է Շիշ բռնողը՝ նշել, որ մինչ օրս ՔՊ վարչությունը իրեն չի հայտնել նման որոշման պատճառը։ Մեր տեղեկություններով, ոչ միայն Հայկ Սարգսյանը, այլև նրա երկվորյակ եղբայրը՝ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, նրանց հայրը՝ Զարեհ Սարգսյանը, խիստ նեղացած են Փաշինյանից ու նրա թիմից և այժմ նոր քաղաքական թիմ են փնտրում՝ ընտրություններին մասնակցելու համար։
Նաիրի ու Հայկ Սարգսյանը վերջին շաբաթներին խիստ ընդգծված քարոզչություն են իրականացնում հայտնի մարդկանց հետ, տարբեր սոցիալական ծրագրեր անում՝ այդկերպ հանրության մեջ հեղինակություն ձեռք բերելու համար։ Չի բացառվում, որ ընդհուպ որոշեն նոր կուսակցություն բացել, դրանով մասնակցել ընտրություններին։
Արման Եգանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի