Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Թուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը

Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, բուռն քննարկումների տեղիք է տվել քաղաքական շրջանակներում։ «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի և, հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր ճանապարհը տարածաշրջանում՝ կայունությամբ և բարգավաճմամբ։ Այժմ այս քաղաքական կամքը գոյություն ունի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարության շրջանում։

Հիմա մի քանի բան է մնացել, որ Հայաստանը պետք է անի։ Ինչպես գիտեք, գալիք հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են, դա նույնպես կարևոր փուլ կլինի։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ հարցումներով պարոն Փաշինյանն այժմ առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերակատարությանը, որը նա ունի այս հարցում։ Այս գիծը, այս վճռականությունը պետք է շարունակվի», — հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Ընդդիմությունն արդարացիորեն գործող իշխանություններին մեղադրում է Թուրքիայի թելը թելերում լինելու մեջ, նաև պնդում, որ արտաքին դերակատարները փորձում են միջամտել Հայաստանի ներքին գործերին։

Փաշինյանական իշխանությունն էլ փորձում է խուսափել այս մեղադրանքներից՝ հայտարարելով, թե Թուրքիայի արտգործնախարարը ընդամենը արձանագրումներ է արել, և որևէ միջամտություն Հայաստանի ներքին գործերին չկա։ Բայց փաստն այն է, որ թուրքական իշխանությունները արդեն իսկ բացեիբաց միջամտում են Հայաստանի ներքին գործերին, ընդ որում՝ կարելի է սա համարել որպես փորձ, որը, եթե հաջողությամբ պսակվի, ապա Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու դեպքերը շատ ավելի մեծ ծավալներ կստանան։

Ի վերջո, Հայաստանի հակառակորդները առաջին հերթին փորձում են պարզել հայ ժողովրդի դիմադրողականության աստիճանը, հասկանալ, թե մինչև որտեղ կարող են ճնշումներ բանեցնել։ Ըստ էության, Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը, հատկապես նման քաղաքական պայմաններում, սրա մեկ դրսևորում է։ Ֆիդանը և Թուրքիայի իշխանություններն իրենք էլ փորձում են հասկանալ, թե որն է հայ ժողովրդի եռման կետը և մինչև ուր կարող են միջամտել Հայաստանի գործերին։

Արփինե Վրացյան