Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WP

Երբ անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համոզում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չհարվածել Իրանին, նա դա պատճառաբանում էր նրանով, որ Իսրայելը լիովին պատրաստ չէ պաշտպանվելու Թեհրանի հնարավոր պատասխան քայլերից, հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տանը մոտ կանգնած անանուն աղբյուրի։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ հիմնական գործոնը եղել է տարածաշրջանում ԱՄՆ-ի նշանակալի ռազմական ներկայության բացակայությունը, որի վրա Իսրայելը հույս էր դրել՝ իրանական բալիստիկ հրթիռները հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ընթացքում խոցելու համար։

Լրատվամիջոցը նաև հաղորդել է, որ Թրամփի գլխավոր խորհրդականները նախորդ շաբաթվա կեսերին համարում էին, թե հարվածն անխուսափելի է, մինչև որ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հաղորդագրություն է ուղարկել Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի խորհրդական Սթիվ Ուիթքոֆին, ինչը «մասամբ թուլացրել է իրավիճակը»։