Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան
Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն:
«Այս պահի դրությամբ Սամվել կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանքը համակցված գրավով և երկրից բացակայելու արգելքով»,- հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նա նշել է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմ և 14 ժամ տևողությամբ դատական նիստը՝ դատավոր Դոլմազյանի գլխավորությամբ, կրկին հանգեցրեց նրան որ տնային կալանքը կիրառվեց որպես խափանման միջոց:
«Իհարկե նաև այն սահմանափակումները, որոնք կիրառվել էին հրապարակային խոսքի առումով, վերացվել են: Հայաստանի հանրապետությունում ունենք մարդասիրության ճգնաժամ, երբ Սամվել կարապետյանը գտնվում էր հիվանդասենյակում և այդ պայմաններում ոստիկանները գալիս են և ներերակային ներարկումն ընդհատում: Սամվել Կարապետյանը երբ տեսավ ոստիկաններին հիվանդասենյակից, անջատեց համապատասխան սարքը և ասաց գնացինք»,- ասել է փաստաբանը:
նա նշել է, որ 53 քննիչից բաղկացած քննչական խումբը դարձել է 23:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի