Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Տնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանության

Հայկական քաղաքական կյանքը վերջին շրջանում ամեն օր նոր երանգներ է ստանում․ ձևավորվում են շարժումներ, որոնք փորձում են քաղաքական խոսքը տեղափոխել առօրյա խնդիրների դաշտ և շեշտը դնել սոցիալ-տնտեսական հարցերի վրա։

Այդ համատեքստում «Մեր Ձևով» շարժումը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում և մարզերում՝ շեշտադրելով քաղաքացիների հետ անմիջական շփումն ու գործնական օրակարգը։ Օրերս «Մեր Ձևովը» գրասենյակ է բացել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տիչինայի փողոցում՝ բազմաթիվ կողմնակիցների մասնակցությամբ։ Բացմանն ու հաջորդած հանդիպմանը շարժման ներկայացուցիչները քաղաքացիների հետ քննարկել են այն խնդիրները, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց կյանքի որակի վրա։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղորայքի բարձր գներին՝ դրանք համեմատելով հարևան Վրաստանի շուկայի հետ։ Նրա խոսքով՝ խնդիրը վաղուց դարձել է սոցիալական լուրջ բեռ քաղաքացիների համար։

«Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան՝ դեղորայք գնելու, քանի որ այնտեղ դրանք շատ ավելի էժան են։ Մենք այստեղ կներդնենք վրացական համակարգը։ Կան դեղամիջոցներ, որոնք մոտավորապես 20-30 տոկոս կամ նույնիսկ կես գնով են։ Մենք նաև կհետևենք այն ճանապարհին, որը Վրաստանն ընտրել է դեղորայքի գները իջեցնելու համար»,– հայտարարել է Կարապետյանը։

Նույն հանդիպման ընթացքում նա քննադատել է գործող իշխանությունների առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկրի կառավարման կենտրոնում պետք է լինի տնտեսությունը, ոչ թե երկրորդական թեմաները։ «Երկրի ղեկավարությունը չպետք է կռվի հոգևորականության հետ կամ ամբողջ օրը թմբուկ խփի։ Այն չպետք է զբաղված լինի տնտեսության հետ կապ չունեցող այլ բաներով, այլ պետք է կենտրոնանա երկրի տնտեսության վրա և գոնե մի փոքր բարելավի մարդկանց կյանքը»,– նշել է շարժման համակարգողը։

Անդրադառնալով բարերար և գործարար Սամվել Կարապետյանի դերակատարությանը՝ Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ վերջինս շարունակելու է իր երկարամյա գործունեությունը՝ անկախ քաղաքական զարգացումներից։ «Սամվել Կարապետյանը կշարունակի անել այն, ինչ արել է իր ողջ կյանքի ընթացքում՝ զարգացնել և ուժեղացնել Հայաստանի տնտեսությունը և բարելավել մարդկանց կյանքը»,– ասել է նա։

«Մեր Ձևով» շարժման գործունեությունը ցույց է տալիս, որ այն փորձում է ձևավորել քաղաքական խոսք, որը հիմնված է ոչ թե հռետորաբանության, այլ սոցիալ-տնտեսական լուծումների վրա։ Տարածքային գրասենյակների բացումը և քաղաքացիների հետ ուղիղ հանդիպումները վկայում են շարժման ձգտման մասին՝ տեղում լսել խնդիրները և դրանք վերածել գործնական օրակարգի։