Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համար
Ներկայում Հայաստանում բոլոր այլախոհ ձայների՝ բլոգերների, քահանաների, ձեռնարկատերերի, պատերազմի հերոսների զանգվածային ձերբակալությունների ֆոնին իրավիճակը օրեցօր սրվում է կալանքի կոշտ և ճնշող մեթոդներով։ Իրավապաշտպանների և հասարակական շրջանակների գնահատմամբ՝ իշխանությունները դիտավորյալ ստեղծում են վտանգավոր կենսապայմաններ և առողջական ծանր վիճակներ քաղբանտարկյալների համար՝ անտեսելով նրանց կյանքի և առողջության իրավունքը։
Դրա ամենախիստ օրինակներից մեկը Շիրակի մարզի ձերբակալված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակն է։ Նա հունվարի 8-ից գտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, սակայն վերադարձվել է նախնական կալանքի վայր։ Ղուկասյանը վերջերս տարել է սրտի կաթված, ունի երկրորդ տիպի շաքարային դիաբետ, իսկ տեղափոխությունից հետո նրա առողջական վիճակը կրկին վատացել է։ Փաստաբանները նախնական կալանքի վայր վերադարձը որակում են որպես հանցավոր քայլ, որը կարող է մահացու հետևանքներ ունենալ։ Նրանց փոխանցմամբ՝ շտապօգնություն է կանչվել, սակայն բժիշկներին թույլ չեն տվել մուտք գործել կալանքի վայր։
Միևնույն ժամանակ բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն անօրինականորեն ձերբակալված բլոգեր Նարեկ Սամսոնյանի՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ կառույցը պարտավոր է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, սակայն Սամսոնյանի գործով որևէ արձագանք չի ցուցաբերվում։ Բողոքի նշանով գրասենյակի դռան մոտ դրվել էին սննդի ափսեներ՝ հիշեցնելով, որ Սամսոնյանը 11 օր է հացադուլ է անում նախնական կալանքի կենտրոնում՝ բողոքելով դատարանի կողմից իր կալանքի երկարաձգման դեմ։ Նա նախկինում պահվել է մենախցում, իսկ վերջին օրերին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով կալանքի կենտրոն է կանչվել շտապօգնության մեքենա։
ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն, «Մեր Ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանը նշել է․ «Այն, ինչ կատարվում է Նարեկ Սամսոնյանի, պոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի և այլ քաղբանտարկյալների շուրջ, հստակ ապացույց է Հայաստանում օրենքի գերակայության լիակատար փլուզման։ Քաղաքական իշխանությունները ոտնահարում են Սահմանադրություննն ու օրենքները, իսկ մենք փաստացի ականատեսն ենք դատական իշխանության ուզուրպացման և կազմալուծման»։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը գրել է․ «Նարեկ Սամսոնյանը 11 օր է հրաժարվել է սննդից՝ ի նշան բողոքի, քանի որ կալանավորվել է առանց որևէ հիմնավորման։ Նրա առողջական վիճակը խիստ վտանգված է, և ցանկացած պահի կարող են անդառնալի զարգացումներ լինել։ Քանի որ այս երկրում արդարադատությունը հոգևարքի մեջ է, միակ ազդող գործոնը հանրության ձայնն ու աղմուկն են»։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ես դիմել եմ Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովին, Հայաստանի հարցով համազեկուցողներին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովներին։ Եթե նախկին իշխանությունների օրոք նման բան լիներ, արձագանքը ակնթարթային կլիներ։ Այսօր տեսնում ենք քար լռություն։ Մինչդեռ Նարեկի վիճակը ամեն րոպե կարող է դառնալ ծայրահեղ ու անդառնալի։ Կոչ եմ անում միջազգային կառույցներին և բոլոր քաղաքական ուժերին մի՛ լռեք, որովհետև վաղը այս վիճակում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը»։
Հայաստանում քաղբանտարկյալների շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց դուրս է եկել ներքաղաքական շրջանակներից և դարձել մարդու կյանքի ու արժանապատվության հարց։ Եվրոպական և արևմտյան կառույցների շարունակվող լռությունը այլևս չի կարող ընկալվել որպես չեզոքություն․ այն վերածվում է համակողմանի անգործության, որի գինը կարող է լինել մարդկային կյանքերը։




















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ
8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
Խփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն Հարությունյան
Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ