Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին

Նախօրեին Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի է ունեցել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակի՝ Հայաստան առաքման հանդիսավոր արարողությունը։ Նագպուր քաղաքում գործող Solar Defence and Aerospace Limited ընկերության արտադրած կառավարվող հրթիռների հեռահարությունը 70 կիլոմետր է։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաքումը Հայաստան իրականացվել է 2023–2024 թվականներին։ Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել մատակարարման վերաբերյալ, ինչը ներառում էր կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանում։ Հայաստանի կողմից Հնդկաստանում զենքի գնման ծավալը հասել է 600 մլն դոլարի։

Հայաստան զենքի առաքումը ազդարարող արարողությանը ներկա է եղել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ Դիմելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ սպառազինության առաքումը Հայաստան «շրջադարձային պահ է Հնդկաստանի ռազմական արդյունաբերության համար, որը փորձում է դուրս գալ սպառազինության միջազգային շուկա»։ Կարելի է տարօրինակ համարել, որ հրթիռների առաքման գործընթացն իրականացվում է մեծ արարողությամբ, մամուլի ակտիվ լուսաբանմամբ, նախարարի մասնակցությամբ, բայց սա Հնդկաստանի կողմից ազդակ ու արձագանք է Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

Հունվարի 16-ին Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ Ադրբեջանում անցկացվել է միջազգային համաժողով՝ «Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրականություն» թեմայով, որը նվիրված էր Հնդկաստանի կառավարության կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, կիրառվող բռնաճնշողական քաղաքականությանը։ Ալիևի վարչակազմի միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված սիկհեր։ Հիշեցնենք, Հայաստանին աջակցելու համար Ադրբեջանը նաև խրախուսում էր հակաֆրանսիական տարբեր ակցիաներ, և սա էլ դրա շարունակությունն է։ Հնդկաստանն էլ պատասխանում է բացահայտ կերպով՝ Հայաստան զինամթերք արտահանելով։

Սոնա Մուրադյան