Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից»
Խորհրդարանը երեկ քննարկում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե որևէ պատգամավոր հերթական անգամ սկանդալի մեջ չհայտնվեր։
ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հայտարարել է, թե այդ հարցում սոցիալական անարդարություն չկա։
«Հայաստանում ոչ բոլոր աշակերտներն են սովորում գերգերազանց։ Իսկ դրա համար մեծ ջանք, կամք է հարկավոր։ Այն երեխաները, որոնք մեծ ջանք, կամք, եռանդ են ներդնում ուսման մեջ, նրանք արժանի են, որպեսզի սովորեն թոփ 50 առաջատար բուհերում։ Կարծում եմ՝ բանակին էլ սա չի խանգարի, որովհետև մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»։
Փաստացի, ՔՊ-ական պատգամավորը բացահայտում է ողջ խմբակցության վերաբերմունքը ՀՀ ամենակարևոր ինստիտուտի՝ բանակի նկատմամբ՝ ծառայողների արժանապատվությանը դիպչելով։ Այժմ տարբեր կալիբրի քպականներ կփորձեն համոզել, թե տիկինը այլ բան է նկատի ունեցել, բայց ակնհայտ է, որ իշխող ուժը բանակում ծառայածներին «գլուխ» չի համարում։ Սա, իհարկե, «Քաղաքացիական պայմանագրի» համար նորություն չէ։ Այդ կուսակցությունում շատ են բանակից թռածները, հատկապես՝ իբր գիտությամբ զբաղվելու պատրվակով։
Ի դեպ, ուշագրավ է, որ նման հայտարարություն անում է մեկը, ով անգամ բավարար կրթություն չունի։ Անցած տարվա հոկտեմբերին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված այդ անձը բարձրագույն կրթություն էլ չի ստացել։ Ի վերջո, թե՛ պետությանը, թե՛ խորհրդարանին էլ հարկավոր են «գլուխներ», այլ ոչ «դատարկագլուխներ» իշխող ուժի կազմում։
Մանե Կիրակոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի