TRIPP-ն այս պահին Հայաստանի համար բացում է հնարավորություններ ու առաջ բերում ռիսկեր. Ն. Կարապետյան
«TRIPP-ն այս պահին Հայաստանի համար բացում է հնարավորություններ ու առաջ բերում ռիսկեր»,-լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Թրամփի ուղու մասին հարցին, ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա հնարավորություն է որակում ԱՄՆ-ին երաշխավոևրի մակարդակ բերելը։
«Մեր խաղաղության պայմանագիրը պետք է ունենա մեկից ավելի երաշխավոր։ Մենք տեսնում են, ինչ է տեղի ունենում այն երկրների, տարածաշրջանների հետ, որոնք չունեն երաշխավոր կամ ունեն մեկ երաշխավոր։ Կարող է՝ տարօրինակ բան ասեմ, բայց 21-րդ դարում փոքր երկրները սկսկել են ավելի լավ ապրել, քանի որ կառավարությունները դինամիկ են, բայց ունեն անվտանգային խնդիր։ Շատ կարևոր է այնտեղ ԱՄՆ-ի ներկայությունը»,-ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականութունըբ պետք է բերի նրան, որ մենք ունենանք մեկից ավելի երաշխավոր, քանի որ դա է երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականը։
Նրա պնդմամբ, թուրքերի հետ բանակցություններում թուղթը փոփոխական է, իսկ երաշխավորները՝ հաստատուն։
Ինչ վերաբերում է մինչև ասուլիսը ներկայացրած տնտեսական հինգ քայլերի իրականացման ժամկետներին, ապա «Մեր ձևով» շարժման համակարգողն ասաց, նախատեսում են դրանք իրականացնել 5 տարվա ընթացքում։
«Իշխանության փոփոխության առաջին տարին լինելու է այս պրոցեսների պատրաստման տարի։ Երկրորդ տարվանից զգացվելու են լուրջ փոփոխություններ, երրորդ տարվանից մենք առձնչվելու ենք պտուղների հետ»,-ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ դրանց արդյունքում երկիր մտնելու են աննախադեպ ներդրումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի