Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Առաջիկայում կհայտնենք, թե ում հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել. Կարապետյան (Տեսանյութ)

Այս ընտրությունները շատ կարևոր և որոշիչ են լինելու։ Ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մոտեցում, և ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ, եթե տեսնում է, որ իր խորհրդարան անցնելու հնարավորությունը փոքր է, պետք է չմտնի պրոցեսի մեջ և թույլ չտա, որ իր ձայները կորեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իմ կարծիքով, դա ամբողջ ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա։ Հակառակ դեպքում, այդ ուժերը ակամայից կաջակցեն այսօր իշխանության վերարտադրությանը։ Իշխանության փոփոխությունը ընտրական պրոցեսով փոքր տոկոսների տարբերությամբ է տեղի ունենալու, և ընդդիմության կորցրած 3–4 տոկոսը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ նշում ենք, որ եթե անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունը քիչ է, պետք է պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ»,-ասաց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ կոալիցիա կազմելուն, Կարապետյանն ասաց, որ այս պահին տեսնում են մի ճանապարհ։

«Ժամանակի ընթացքում քաղաքական կուսակցությունը հանդես կգա վերջնական հայտարարությամբ և դիրքորոշումով»։

Նա ասաց, թե վարչապետի իրենց թեկնածուի հարցը վաղուց է որոշված, սակայն դրա մասին կհայտարարեն կուսակցության՝ փետրվարի 12-ի համագումարի ընթացքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։