Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Արցախցիների համար պետք է հիմնվի առանձին շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն իրենք. Կարապետյան

20,000 բնակարանի ծրագիրը շատ կարևոր նշանակություն է ունենալու մեր հայրենակիցների համար, որոնք Արցախից բռնի տեղահանվել են։ Նման կարծիք է հայտնել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մեր կարծիքով՝ Հայաստանում պետք է ստեղծվի Երևանի շրջակայքում շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Լեզուն ու մշակույթը 30 կամ 50 տարի հետո վտանգի տակ են լինելու։ Մեր օրինակը բերեմ՝ այստեղ գաղթել ենք 200 տարի առաջ, մինչև հիմա խոսում ենք մեր բարբառով, ապրում ենք Հայաստանում, իսկ այն մարդիկ, որոնք Մուշից եկել են Հայաստան, այլևս չեն խոսում այդ բարբառով»,-ասել է նա։

Կարապետյանը նաև նշել է՝ չունենք շրջան, որտեղ խոսում են Արցախի բարբառով, պահպանում են  մշակույթը, պետք է ստեղծել այնպիսի համարժեք, ինչպիսին է իրենց համայնքը իրենց գաղթից 200 տարի հետո, որպեսզի կարողանանք պահել դիմագիծը, որովհետև դա ուժեղ, պայքարող դիմագիծ է ու հաջողության հասնող, քանի որ մի քանի անգամ ցույց է տվել, որ հաջողության հասնող է։