Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞ր քայլը կբարեփոխի Ձեր կյանք. 300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում. Գոհար Մելոյան«Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն Իրանն ու Ռուսաստանը թույլ չեն տա, որ Թուրքիա գերիշխի Հարավային Կովկասում․ Մենուա ՍողոմոնյանԻշխանության ձեռքում ուժն է, մեր ձեռքում՝ խիղճն ու ճշմարտությունը․ Հովհաննես ԻշխանյանՉեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Արևային էներգիան կարող է խթանել էլեկտրամոբիլների թռիչքաձև աճըԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձներըԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըՄեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանՊաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր ԼեյենՍամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանԳորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համարԵԱՀԿ «վերակենդանացումը» քիչ հավանական է, քանի որ այն դարձել է Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ օգտագործվող գործիք. ԼավրովԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծըԱլիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանըԿլոպը հստակ պատասխանել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ լուրերին Կապույտի անեծքը. ինչու էր թագավորական հարսանիքներին թագուհու կապույտ հագուստը վատ նախանշան համարվում
Քաղաքականություն

ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականը

Հունվարի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանին՝ հստակ ձևակերպելով այն սահմանափակումները, որոնք, նրա գնահատմամբ, անհնար են դարձնում Եվրոպական միության հետ սերտ ինտեգրումը՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Լավրովը նշեց, որ Հայաստանի հետ բազմիցս քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության թեման, սակայն այդ ուղին տեխնիկապես անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, քանի որ Բրյուսելը պահանջում է իր նորմատիվ ակտերի լիարժեք համապատասխանեցում, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառում։ Նրա խոսքով՝ նույնիսկ տրամադրվող ֆինանսական միջոցները պայմանական են և ենթադրում են յուրաքանչյուր դրամի դիմաց պարտադիր հաշվետվողականություն ու փոխհատուցում աշխատանքով, ինչը գործնականում դժվար իրագործելի է։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵՄ ստանդարտներին անցնելը՝ առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու, տեխնիկապես անհնար է ոչ միայն առևտրի և ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև այն պատճառով, որ ԵՄ չափանիշները ենթադրում են արտաքին քաղաքականության ամբողջական համընկնում, ներառյալ հակառուսական դիրքորոշումները։ Նրա համոզմամբ՝ նման մերձեցումը չի կարող անցնել առանց հետևանքների։ Լավրովը նաև անդրադարձավ ընտրական գործընթացների շուրջ հնարավոր ռիսկերին՝ հիշեցնելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունները «մոլդովական սցենարի» մասին։ ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ եթե նման դիտարկումներ հնչում են բաց տեքստով, ապա դրանք պետք է լուրջ քննարկման առարկա դառնան հայ հասարակության համար՝ հաշվի առնելով Մոլդովայում արձանագրված կոպիտ ընտրակեղծիքների նախադեպը, երբ իշխանությունը ձևավորվեց երկրի սահմաններից դուրս իրականացված մանիպուլյացիաների հաշվին։ Այս ֆոնին ԵՄ-ի հետ մերձեցումը Հայաստանի իշխանությունները դարձրել են ներքաղաքական օրակարգի առանցքային գործիքներից մեկը՝ հասարակության որոշ շերտերի համակրանքը շահելու նպատակով։ Սակայն ԵԱՏՄ-ն տարբեր մակարդակներով բազմիցս ակնարկել է երկակի խաղերի վտանգների մասին։ Այս թեմայով Փաստ-ը զրուցել է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի հետ, ով իշխանության վարած քաղաքականությունը գնահատում է որպես աբսուրդային։

«Ըստ երևույթին՝ ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ապագան ԵԱՏՄ–ԵՄ այս անպտուղ բանավեճի մեջ զոհաբերվում է ներկա իշխանության կյանքը երկարաձգելու համար։ Գոյություն ունի ընդամենը երեք աշխարհաքաղաքական կենտրոն, որոնք հետաքրքրված են, որ այս իշխանությունը վերարտադրվի։ Դա այսպես կոչված Եվրոպան է, Միացյալ Նահանգներն ու թուրք–ադրբեջանական տանդեմը։ Թուրքերը և ադրբեջանցիները առավել քան հետաքրքրված են և անելու են ամեն ինչ դրա համար։ Ինչ վերաբերում է ԵՄ–ԵԱՏՄ հարաբերակցությանը, բավական է նայել Հայաստանի արտահանման ու ներմուծման ուղղությունները։ Այն պարագայում, երբ ոչ ոք Հայաստանի ձեռքը չի բռնում, օրինակ նույն ԵՄ-ի հետ իրական տնտեսական համագործակցություն ձևավորելու համար»,– ընդգծում է Աբովյանը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը անորոշ ժամանակ չի սպասելու, մինչև Հայաստանը կկայացնի իր վերջնական որոշումը։ «ԵԱՏՄ-ից կարող են պարզապես ասել հաջողություն։ Այդ դեպքում տնտեսական կոլապսը անխուսափելի է։ Սա ակնհայտ է, եթե նայենք Մոլդովայի օրինակին։ Ըստ էության՝ Հայաստանը հայտարարել է մի կուրս, որը տանում է մի կազմակերպության անդամակցության, որի ապագան նվազագույնը մոտակա ժամանակահատվածում չափազանց մշուշոտ է։ Փաստ չէ, որ Եվրոպական միությունը կմնա այն տեսքով, որով այսօր այն ներկայացվում է Հայաստանին»,– ասում է նա։

Արման Աբովյանի գնահատմամբ՝ իշխանությունը ԵՄ-ի հետ այս խաղերը օգտագործում է ոչ թե պետական ռազմավարական շահերից ելնելով, այլ աշխարհաքաղաքական ինչ-որ երաշխիքներ ստանալու՝ սեփական վերարտադրությունը ապահովելու համար՝ Հայաստանը վերածելով հակաեվրասիական և հակառուսական հենակետի։

«Սա վտանգավոր ուղի է, որովհետև այն չունի տնտեսական, անվտանգային և ինստիտուցիոնալ հստակ հաշվարկներ։ Երբ քաղաքականությունը կառուցվում է ոչ թե իրատեսության, այլ ներքաղաքական հաշվարկների վրա, դրա գինը միշտ վճարում է պետությունը»,– եզրափակում է Աբովյանը։