Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին

Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։ Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ներկայանում է որպես նոր միջազգային խաղաղապահ մարմին։

The New York Times-ը, որ ծանոթացել է խորհրդի կանոնադրությանը, գրում է՝ Թրամփը հրավիրում է երկրներին միանալ երեք տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Մեկ միլիարդ դոլար վճարելու մասին լուրը ավելի վաղ հայտնել էր նաև Bloomberg-ը, սակայն մի շարք երկրների ղեկավարներ արդեն իսկ հերքել են այդ տեղեկությունը։ Խորհուրդը սկզբնապես նախատեսված էր Գազայի վերակառուցումը վերահսկելու համար, սակայն դրա կանոնադրությունում չի հիշատակվում պաղեստինյան անկլավը, ինչը ենթադրում է հնարավոր ավելի լայն մանդատ։

Ներկայումս գործող միջազգային խոշոր կազմակերպությունների նկատմամբ Դոնալդ Թրամփի ունեցած թերահավատությունը կամ, ավելի ճիշտ, գրեթե թշնամական վերաբերմունքը որևէ մեկի մոտ հարցեր չի առաջացնում, և ըստ էության այդ «Խաղաղության խորհուրդը» Միացյալ Նահանգների նախագահն օգտագործելու է նոր համաշխարհային կազմակերպություն ստեղծելու, այդ կերպ Միավորված ազգերի կազմակերպության դերը նսեմացնելու համար, առավել ևս որ Միացյալ Նահանգները դուրս են գալիս հիմնական միջազգային կազմակերպություններից և փորձում ստեղծել միաբևեռ աշխարհ, որտեղ հեգեմոնը լինելու է միայն Միացյալ Նահանգները։

Եվ այս առումով Հայաստանի և Ադրբեջանի միացումը կարող է թշնամաբար ընդունվել տարբեր գերտերությունների և տարածաշրջանային տերությունների կողմից, որոնք ոչ միայն չեն ցանկանում Միավորված ազգերի կազմակերպության դերի թուլացում, այլ նաև միաբևեռ աշխարհ, և սա ավելի շուտ ռիսկեր է առաջացնելու մեր տարածաշրջանի համար, քան օգուտներ է տալու։

Սուրեն Կիրոկոսյան