Ասացին`շատ կոշտ արձագանք եք ունենալու. բողոքի ակցիա նախաձեռնող քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 6-ին, բողոքի ցույց էին պատրաստվում կազմակերպել, նրանք պատրաստվում էին փակելու ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: Նրանք պահանջում էին Կառավարությունից վճարել իրենց գումարները եւ արված պահումները։ Սակայն ակցիայի սկսվելուց 1 ժամ առաջ կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանին հրավիրել են ոստիկանության Աշտարակի բաժանմունք, եւ բողոքի ակցիան չի կայացել. «Ասացին`շատ կոշտ արձագանք եք ունենալու։ Ես հիմա չեմ կարող ասել, թե իրենք ի՞նչ նկատի ունեին, սպասում եմ առայժմ»։
NEWS.am-ի հետ զրույցում Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժանմունքում, միայն իրեն են հրավիրել, սակայն իր հետ եկել են 15 ենթակապալառուների աշխատակիցները։
Ենթակապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, եւ ցույցի մասնակիցները պահանջում են, որպեսզի կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետպահման եւ երաշխիքային գումարներից վճարի ենթակապալառու ընկերությունների գումարները. «Մեր գումարները դեռ 1 տարի առաջ պետք է վճարված լինեին: Մայիսի 31-ին մեզ խոսք էին տվել, որ 45 օրվա ընթացքում այդ հարցը կլուծեն, բայց արդեն 67 օր է անցել ու մեր հարցը ոչ մի լուծում չի ստացել։ Եթե խզել է պայմանագիրը, թող գոնե մեր գումարներն ու արված պահումները վճարի»,-ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
Նա պատմեց, որ մոտ 10 օր առաջ հեռախոսազրույց են ունեցել նախարարության ներկայացուցիչների հետ. «Մեզ ասացին, որ հնարավոր է՝ 1 տարի ձգվի կամ ավելի շատ»։
Հարցին՝ արդյոք այսօր կկայանա բողոքի ակցիան, Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել. «Հիմա արդեն չեմ կարող ասել»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...