Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանի ՔՊ «կարկառուններից» մեկը երեկ նման «միտք» է արտաբերել. «Ընդդիմության խոսույթի 90 %-ը թուրքադրբեջանական է, նկատե՞լ եք, ոչ մի քաղաքական խոսք չկա, միայն ասում են՝ թուրք-ադրբեջանական, թրքամոլ, թրքահաճո, ադրբեջանամետ, ազգադավ, էս է իրենց խոսույթը...»:
Թե ինչ չափումներով են ստացել 90 տոկոս, քպականների խնդիրն է, բայց թե ինչու են զարմանում, որ ընդդիմադիրների խոսույթում թուրքական, ադրբեջանական վտանգների, սպառնալիքների մասին զգուշացումները շատ են և անընդհատ, անհասկանալի է: Այո, ընդդիմադիր, ազգային ուժերը հանրությանը զգուշացնում և բացատրում են, որ վերջին տարիներին իշխանությունների վարած քաղաքականությունը ավելացնում և սաստկացնում է Հայաստանի և հայության դեմ ուղղված թուրքական ու ադրբեջանական սպառնալիքները, վտանգները: Իսկ ինչո՞ւ են ընդդիմադիրները այդ կերպ վարվում: Ամեն ինչ շատ պարզ է ու աչքի առաջ: Բանն այն է, որ հենց քպական իշխանության, ներառյալ՝ «կարկառունների» ոչ միայն խոսույթն է թուրք-ադրբեջանական, այլև հենց գործողությունները: Սա՛ է սարսափելի, ահավոր ու խայտառակ իրողությունը:
Ու այդ իրողությամբ է պայմանավորված, որ ընդդիմադիրները հաճախ, այո, հարկադրված են հանրությանը բացատրել իրականացվող քաղաքականության պարունակած շոշափելի վտանգները: Միով բանիվ, եթե ընդդիմության խոսույթի մի զգալի մասը թուրքական ու ադրբեջանական վտանգները ցույց տալու կամ դրանց վերաբերյալ զգուշացնելու մասին է, ապա օրվա իշխանության թե՛ խոսույթը, թե՛ մանավանդ գործույթը հենց ադրբեջանաթուրքական շահերի տիրույթում են:
Այնպես որ, այլոց խոսույթի վրա սևեռվելու փոխարեն երևի ճիշտ կլինի մեկմեկ մտորել սեփական գործույթի, իրենց արածների ու դրանց անխուսափելի հետևանքների մասին...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի