Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացուԴանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաԻնչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբը Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Քաղաքականություն

Թույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի

 Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վերջին շրջանում ավելի ու ավելի են առաջացնում լուրջ մտահոգություններ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Գործող իշխանության վարքագիծը, իրավապաշտպանների և միջազգային փորձագետների գնահատմամբ, վաղուց անցել է թույլատրելիի սահմանները՝ խաթարելով իրավական պետության հիմքերը և խորացնելով հասարակական բևեռացումը։


 Այս մասին իր հրապարակային տեսաուղերձում խոսել է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանը՝ Ռոբերտ Ամստերդամը։ Նրա գնահատմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, 21-րդ դարում աննախադեպ է և չունի որևէ իրավական հիմնավորում։ Փաստաբանը կոշտ է արձանագրում, որ երկրի ղեկավարման ներկայիս մոդելը հիշեցնում է անցյալի մռայլ փորձերը, երբ քաղաքական իշխանությունը ճնշում էր այլակարծությունը և իրավունքը փոխարինում կամայականությամբ։


 Ամստերդամը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի բանտերում հայտնվել են քաղբանտարկյալներ, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվում են հարձակումներ, որոնք հակասում են թե՛ ազգային ավանդույթներին, թե՛ իրավական նորմերին։ Նրա խոսքով՝ ցավալի է տեսնել, թե ինչպես քրիստոնեության օրրան համարվող երկիրը այսօր կանգնած է սեփական հոգևոր և արժեքային հիմքերի խաթարման վտանգի առաջ։


 Փաստաբանը գործող իշխանությունների վարքագիծը բնութագրել է որպես քաղաքական թուլության դրսևորում՝ ընդգծելով, որ նման կառավարման հետևանքները ձեռնտու են ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, այլ նրա հակառակորդներին։ Այս իրավիճակում, ըստ նրա, իրավունքի և օրենքի գերակայությունը զիջում է տեղը քաղաքական հաշվարկներին, ինչը խիստ վտանգավոր է պետության ապագայի համար։


 Ռոբերտ Ամստերդամը տեղեկացրել է, որ արդեն դիմել են Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին՝ ներկայացնելով բողոքներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվող հակաիրավական գործողությունների վերաբերյալ։ Նա վստահեցրել է, որ իրենք հետևողական են լինելու և կիրառելու են իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները՝ Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության համար։


 Իր խոսքը եզրափակելով՝ փաստաբանը հստակ ուղերձ է հղել հանրությանը՝ կոչ անելով չմոլորվել և չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ, քանի որ Հայաստանում այսօր կատարվողը որևէ իրավական հիմք չունի և չի կարող արդարացվել ժողովրդավարության անվան տակ։


 Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող այս արշավը, իսկ արևմտյան կառույցների լռությունը, ավելի ու ավելի են խորացնում կասկածները, որ ժողովրդավարությունը կամ փոխարինվել է այլ անվանումով, կամ կանգնած է լիակատար վախճանի առաջ։