Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ ԳալուզինՁեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանՄեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԻնչու Մբապեն չմասնակցեց երեկվա խաղին և երբ կվերադառնա․ Արբելոան մանրամասնել է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացուԴանիայի վարչապետը մերժել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու գաղափարը Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաԻնչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին», Վինիսիուսը դուբլ ձևակերպեց Եղեգնաձորում բшխվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրшվոր Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբը Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի
Քաղաքականություն

«Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել Հայաստանում

Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Մեր Ձևով» շարժման և գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված «5 քայլ դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի շնորհանդեսը։ Կազմակերպիչների ներկայացմամբ՝ ծրագրի հիմքում դրված են այն կառուցվածքային բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի կայուն զարգացման և տնտեսական վերակառուցման համար։


Փաստի հետ զրույցում գյուղատնտեսության մասնագետ Հարություն Մնացականյանը նշել է, որ «Մեր Ձևով» շարժումը ձևավորում է ապագայի տեսլական՝ հիմնված պետության և հասարակության այսօրվա իրական կարիքների վրա։ Նրա խոսքով՝ շարժման շրջանակում իրականացվող աշխատանքները բաժանված են մի քանի հիմնական ուղղությունների՝ տնտեսություն, քաղաքականություն, գյուղատնտեսություն և սոցիալական ոլորտ, ինչը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել առկա խնդիրների մասին և առաջարկել իրատեսական լուծումներ։


Մնացականյանի խոսքով՝ արդեն իսկ առկա են առաջին արդյունքները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել ծրագրի արդյունավետությունը և զարգացման ներուժը։ Նա ընդգծել է, որ շարժման ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Հայաստանի մարզեր, անմիջական շփման մեջ են տեղի բնակչության հետ և խորապես տեղեկացված են մարդկանց առօրյա խնդիրներին ու սպասումներին։


Փորձագետի գնահատմամբ՝ ներկայացված ծրագիրը հիմնված է այն գործոնների վրա, որոնք կարող են իրականում բարելավել կյանքի որակը Հայաստանում։ Նա նշել է, որ Սամվել Կարապետյանի բազմամյա փորձը բիզնեսի ոլորտում հնարավորություն է տալիս խորքային վերլուծել երկրի տնտեսական մարտահրավերները և առաջարկել արդյունավետ մեխանիզմներ, որոնք կարող են Հայաստանը դուրս բերել զարգացման փակուղուց։


Ծրագրով նախատեսվում է երկրում շուրջ 300 հազար աշխատատեղի ստեղծում՝ ինդուստրիալիզացիայի քաղաքականության միջոցով, փոքր բիզնեսի ազատում հարկերից, ինչպես նաև վրացական փորձի կիրառում դեղագործական ոլորտում։ Մասնավորապես, նախատեսվում է անցում ERP համակարգին, ինչը կնվազեցնի արտադրական ծախսերը, կօպտիմալացնի գնումների գործընթացը և կհանգեցնի շահագործման ծախսերի կրճատման։ Այս քայլերի արդյունքում, ըստ ծրագրի հեղինակների, Հայաստանում դեղերի գները կարող են նվազել շուրջ 20 տոկոսով։


Նախաձեռնությունը ներառում է նաև մարզերում գյուղատնտեսական արտադրանքի պատրաստման կայանների ստեղծում, ինչը կթեթևացնի գյուղացիների բերքահավաքի հետ կապված խնդիրները և կապահովի նրանց անհրաժեշտ պարարտանյութերով։ Բացի այդ, մշակվել է երիտասարդ և բազմանդամ ընտանիքների բնակարանային ապահովման ներդրումային ծրագիր, որը նախատեսում է կառուցապատող ընկերությունների մասնակցություն։ Պետության կողմից անվճար հողատարածքների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, ջրի և գազի տրամադրման դիմաց կառուցապատողները պարտավորվում են առաջարկել մատչելի բնակարաններ նշված ընտանիքներին։


Հարություն Մնացականյանի համոզմամբ՝ ծրագիրը լիովին իրագործելի է և հաշվարկված է հինգ տարվա համար։ Նրա վստահեցմամբ՝ արդեն հաջորդ տարում երկրի բնակչությունը կզգա շոշափելի դրական փոփոխություններ, եթե ծրագիրը սկսի փուլ առ փուլ իրականացվել։