ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է MIR Travel բազմարժութային քարտը, որը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, աշխատում կամ սովորում են այնտեղ: Նոր պրոդուկտն ապահովում է միջոցների հասանելիություն երկու արժույթներով, հարմարավետ անկանխիկ վճարումներ և շահավետ միջազգային փոխանցումներ:
MIR Travel-ը բազմարժութային քարտ է․ քարտապաններին միաժամանակ հասանելի են հաշիվներ ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով: Այն թույլ է տալիս ճկուն կառավարել միջոցները և կատարել գործարքներ՝ առանց լրացուցիչ փոխարկումների:
MIR Travel քարտի հիմնական առանձնահատկությունը կից քարտն է՝ հիմնական քարտի նույն հաշիվներով (մինչև 2 քարտ): Հաճախորդները կարող են քարտն անվճար համալրել ՌԴ ռուբլով Ռուսաստանում, իսկ կից քարտի քարտապանններն՝ ակնթարթորեն կից քարտից գումար հանել ՀՀ դրամով Հայաստանում: Քարտից քարտ փոխանցումները և ՌԴ տարածքում բոլոր բանկոմատներով կանխիկի մուտքագրումը հասանելի են շուրջօրյա և առանց միջնորդավճարի, ինչը ծառայությունը դարձնում է առավել շահավետ և հարմար:
MIR Travel-ով վճարումները հասանելի են Ռուսաստանի ողջ տարածքում՝ թույլ տալով հաճախորդներին ազատ օգտագործել այն ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների համար՝ ներառյալ գնումներն ինտերնետ միջավայրում:
«Մենք նկատում ենք շահավետ և հարմար ֆինանսական լուծումների նկատմամբ մեծ պահանջարկ այն հաճախորդների կողմից, որոնց կյանքը, աշխատանքը կամ ուսումը կապված են Ռուսաստանի հետ։ MIR Travel քարտը համախմբում է նման օգտատերերի հիմնական կարիքները՝ անկանխիկ վճարումներ, անվճար փոխանցումներ և միջոցների շուրջօրյա հասանելիություն: Մեր նպատակն է ապահովել առավելագույն հարմարավետություն ամենօրյա ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ՝ անկախ գտնվելու երկրից», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
Քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, իսկ երրորդ անձի անունով կից քարտ բացելու դեպքում՝ նրա անձը հաստատող փաստաթուղթը:
Միջոցները հնարավոր է արագ կառավարել Մոբայլ բանկ հավելվածի միջոցով, որը հասանելի է հաճախորդին իրեն իսկ հարմար լեզվով՝ ցանկացած պահի ապահովելով ֆինանսների լիարժեք վերահսկողություն:
MIR Travel քարտ կարելի է պատվիրել անմիջապես Բանկի կայքում, ինչպես նաև զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով, կամ ձևակերպել Բանկի ցանկացած մասնաճյուղում: Սակագների և սպասարկման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող