Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

Քաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը վեց ամիս։ Նման ժամանակահատվածներում երկիրը, ինչպես միշտ, բաժանվում է ճամբարների՝ գործող իշխանության աջակիցների և քննադատների։ Յուրաքանչյուր կողմ ներկայացնում է ապագայի իր տեսլականը, իր «ճիշտ ճանապարհը»։ Սակայն քաղաքական աղմուկի մեջ հաճախ կորչում է ամենահիմնական հարցը․ իսկ ընդհանրապես ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը։

Վերջին տարիներին հանրային դիսկուրսում հաճախ ենք լսում եվրոպական ինտեգրման, արևմտյան չափանիշների և արժեքների մասին խոստումներ ու ակնկալիքներ։ Այդ ձգտումը ինքնին հասկանալի և արդարացված է․ նորմերի, ինստիտուտների և բարձր ստանդարտների պետք է ձգտել ցանկացած հասարակությունում։ Սակայն պետության զարգացումը չի կարող կառուցվել միայն ցանկությունների վրա։ Տնտեսությունը պահանջում է սթափ հաշվարկ և իրատեսական մոտեցում։

Այս առումով Ռուսաստանը Հայաստանի համար պարզապես հարևան երկիր չէ։ Այն մեր ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 40 տոկոսն է, ԵԱՏՄ-ի շրջանակում՝ ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկայի հասանելիություն, ներդրումների աղբյուր և հազարավոր աշխատատեղեր։ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները վաղուց արդեն խորը փոխկապակցված են՝ թե՛ պատմական, թե՛ կառուցվածքային իմաստով։ Եվ սա թերություն չէ, այլ հնարավորություն։ Երբ տնտեսությունները փոխկապակցված են, կողմերն էլ շահագրգռված են կայունությամբ, կանխատեսելիությամբ և զարգացման շարունակականությամբ։ Հենց այս տրամաբանության վրա են ձևավորվում իրական գործընկերային հարաբերությունները։

Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տվել է ոչ միայն շուկա։ Այն դարձել է անվտանգության բարձիկ տարածաշրջանային անկայունության պայմաններում՝ թույլ տալով տնտեսությանը «ջրի վրա մնալ» բարդ տարիներին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ 2026 թվականին հնարավոր է ՀՆԱ-ի 5–6 տոկոս աճ՝ պայմանով, որ ինտեգրացիոն քաղաքականությունը պահպանվի հետևողական և կայուն։ Թվերը կարող են չթվալ տպավորիչ, սակայն սա իրական աճ է, որի վրա կարելի է կառուցել երկարաժամկետ զարգացում, ներգրավել ներդրումներ և ստեղծել նոր աշխատատեղեր։

Սա չի նշանակում հրաժարում արևմտյան արժեքներից կամ ինքնամեկուսացում։ Սա նշանակում է տնտեսական տրամաբանության ընտրություն քաղաքական կարգախոսների փոխարեն։ Իրատեսական քաղաքականություն, որը հենվում է առկա ռեսուրսների, կապերի և հնարավորությունների վրա։ Եվ այս ընտրությունն ունի լիարժեք գոյության իրավունք։

Նոր ուղին ռոմանտիկ հակադրություն չէ երազանքի և իրականության միջև։ Դա հասուն որոշում է՝ աշխատել այն ամենի հետ, ինչ ունենք, ամրապնդել մեր դիրքերը ԵԱՏՄ-ի ներսում, բարձրացնել պահանջների նշաձողը գործընկերների նկատմամբ, բայց չշրջվել նրանցից, քանի դեռ այդ համագործակցությունը կարող է ծառայել Հայաստանի շահերին։ 

 Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Euromedia24-ի հետ զրույցում ընդգծում է՝ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության թեման ինքնին աբսուրդային է, քանի որ այն նախևառաջ անհեռանկարային է։ Պատճառն այն է, որ Եվրոպան երբեք թույլ չի տա այլ խաղացողի լիարժեք մուտք գործել իր շուկա․

«Դրա ամենավառ օրինակներն այսօր Ուկրաինան և Մոլդովան են, որոնք մեր աչքի առաջ են։

Պատկերացրեք՝ Ուկրաինան Եվրոպայից ստանում է զենք, զինամթերք և ֆինանսական աջակցություն՝ պատերազմ վարելու համար, սակայն եվրոպական շուկա մուտք գործելու հարցում իրավիճակը բոլորովին այլ է։ Ուկրաինական ապրանքները դեպի Եվրոպա արտահանվում են՝ պահպանելով սահմանային բոլոր մաքսատուրքերը։ Սա հստակ ցույց է տալիս, որ եվրոպական շուկան փակ է եղել, կա և կմնա այն պետությունների համար, որոնք Եվրոպան չի դիտարկում որպես իր մաս։

Խոսքը այստեղ զուտ հայտարարությունների մասին չէ՝ այն մասին, թե «մենք Եվրոպա ենք գնում» կամ «Եվրոպան մեզ ասում է՝ դուք եվրոպական երկիր եք»։ Խնդիրը հայտարարությունների մեջ չէ։ Խնդիրը գործնական գործընթացների մեջ է՝ թե որքանով են դրանք իրականում ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այն Հայաստանին տալիս է կոնկրետ և չափելի հնարավորություններ։ ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն ապահովում է հայկական ապրանքների արտահանումն ու ներմուծումը, այլև հնարավորություն է տալիս ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքները՝ օրինակ ցորենը կամ նավթամթերքները, ձեռք բերել ԵԱՏՄ շուկայում ձևավորված ներքին գներով՝ Ռուսաստանի, Ղազախստանի և մյուս անդամ երկրների մակարդակով։

Այսպիսի պրեֆերենցիաները Հայաստանի Հանրապետության տնտեսության համար պարզապես կարևոր չեն, այլ հանդիսանում են նրա ուղղակի գոյատևման ամենակարևոր բաղադրիչներից մեկը»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ նկատում է՝ տնտեսության կառուցվածքն է որոշում, թե որ ինտեգրացիոն մոդելն է պետության համար իրատեսական և կենսունակ։ Եթե երկրի շուկան հիմնականում կողմնորոշված է դեպի եվրասիական շուկան՝ առավելապես Ռուսաստանի ուղղությամբ, ապա այդ պայմաններում Եվրամիության անդամակցությունը որպես գերնպատակ ձևակերպելը կարող է վերածվել արկածախնդրության․

«Դրա մի քանի հիմնարար պատճառներ կան։ Առաջինը արդեն ակնհայտ է՝ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային առումով կապված է ռուսական շուկայի հետ։ Երկրորդ՝ պետք է իրատես լինել․ Եվրամիությունում Հայաստանին որևէ մեկը չի սպասում։ Եվ երրորդ՝ հայկական ապրանքներն ու ծառայությունները մեծ մասամբ չեն համապատասխանում եվրոպական շուկայի խիստ ստանդարտներին և սերտիֆիկացիոն պահանջներին։

Որպես մասնավոր, բայց խոսուն օրինակ՝ կարելի է հիշել հայկական կոնյակի խնդիրը։ Եվրոպական շուկան չի ընդունում «կոնյակ» անվանումը և պահանջում է բրենդի անվան փոփոխություն, ինչը ինքնին ցույց է տալիս, թե որքան բարդ ու սահմանափակ է հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկա։

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ եվրոպական չափանիշներին ձգտելը հնարավոր է և անհրաժեշտ՝ առանց երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու և առանց Եվրամիությանը անդամակցելու մասին օրենքներ ընդունելու։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է իրականացնել տեխնիկական և ինստիտուցիոնալ համապատասխանեցում եվրոպական չափանիշներին՝ չդնելով վտանգի տակ այն ինտեգրացիոն նախագիծը, որի շրջանակում երկիրն արդեն գտնվում է։

Սա ավելի իրատեսական և անվտանգ ճանապարհ է՝ տնտեսության զարգացման տեսանկյունից»,-նշում է Սուրենյանցը։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ այն երկրները, որոնք կարողանում են ճիշտ օգտագործել իրենց աշխարհաքաղաքական դիրքը, ճգնաժամերից դուրս են գալիս ավելի ուժեղ։

Ընտրությունները հնարավորություն են սահմանելու ճիշտ ուղղություն։ Հարցն այն է՝ պատրա՞ստ ենք ընտրել ոչ ամենագեղեցիկ, բայց ամենաաշխատող ճանապարհը։