Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների
Հունվարի 2-ին Արմավիր-Երևան ավտոճանապարհին ծառայող Արմավիրի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Սուգմամբ պարզել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նման մի դեպք էլ Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են հունվարի 9-ին։ Արմավիր-Երևան ճանապարհին նրանք կանգնեցրել են մի «ԲՄՎ», որի վարորդ Նոր Կեսարիա գյուղի 24-ամյա բնակիչը ներկայացրել է միջազգային վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Ըստ վարորդի՝ վկայականը նա ձեռք է բերել Տելեգրամյան կայքէջի միջոցով։ Հաջորդ դեպքը Արմավիրի պարեկները հայտնաբերել են հունվարի 14-ին։ Զարթոնք գյուղում նրանք կանգնեցրել են առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող «Օպել» մակնիշի մեքենա։ Եղեգնուտ գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Հունվարի 19-ին Արմավիրի մարզի պարեկներն արձանագրել են նմանատիպ խախտման երեք դեպք։
Այդ դեպքերում վարորդները հայտնել են, որ կեղծ վկայականները ձեռք են բերել Տելեգրամյան կայքէջի միջոցով։ Հունվարի 20-ի գիշերը Արմավիրի պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա, որի վարորդ Ակնալիճի 28-ամյա բնակիչը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ Հարգելի՛ քաղաքացիներ, վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրինական ճանապարհով` այցելելով ՆԳՆ հաշվառման-քննական ստրաբաժանումներ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի