Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գրել է, թե փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար։ Դավոսում հանդիպում ունենալով միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Թրամփն այժմ էլ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ու Հայաստանի վարչապետին՝ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և նավակները, և ավելին՝ Ադրբեջանին»,– գրել է ԱՄՆ նախագահը, և նրա այս մեկ տողը լիովին բացահայտում է Միացյալ Նահանգների իրական նպատակները։
Ռազմական սպառազինություն վաճառելով միայն Ադրբեջանին՝ Թրամփը պարզապես տնտեսական կախվածության մեջ է գցում Հայաստանին։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի է դարձել Հայաստանում կես միլիարդ դոլար ներդնելու մասին՝ NVIDIA-ի գործարան կառուցելու նպատակով։ «Խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիրն» էլ, որի մասին նշում է ԱՄՆ նախագահը, ըստ ամենայնի, մոդուլային ատոմակայաններին է վերաբերում։ Հայաստանի իշխանությունները վաղուց նպատակ ունեն Հայաստանում նոր ատոմակայան կառուցել և հայտարարել էին, որ բանակցություններ են վարում մի քանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
Ըստ ամենայնի, Վենսը հենց Հայաստանում փորձելու է կանխել ռուսական ատոմակայան կառուցելու հնարավորությունը՝ Հայաստանին նոր պայմանագիր պարտադրելով։ Ամեն կերպ ուժեղացնելով Ադրբեջանին ռազմական առումով, Հայաստանին էլ տնտեսական կախվածության մեջ գցելով՝ Միացյալ Նահանգները պարզապես նոր դավադրություն է ձևակերպում՝ պարզ ասած, Հայաստանին դարձնելով Թուրքիայի և Ադրբեջանի կցորդը։ Իհարկե, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրաշալի հասկանում են այս հանգամանքը։
Բայց և սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապելով՝ ամեն ինչ անում են ամերիկյան կողմի ցանկություններն իրականություն դարձնելու համար, իսկ թե ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար, որևէ մեկին փաշինյանական իշխանությունից չի հետաքրքրում։
Աննա Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի